05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Կինը մեկ տարեկան երեխայի հետ միասին պատուհանից ցած է նետվել

Մոսկվայում այսօր վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ կինն իր մեկ տարեկան երեխայի հետ ցած է նետվել 4-րդ հարկում գտնվող պատուհանից: Նրանք երկուսն էլ, բարեբախտաբար, ողջ են մնացել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Սակայն երկուսի վիճակն էլ ծանր է: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի մանրամասները:

Նախ նախկին կնոջս պետք է ամուսնացնեմ, հետո նոր մտածեմ իմ մասին. Պուտին

Վլադիմիր Պուտինի ամենամյա “ուղիղ գծի” ժամանակ նրան հարցրել են, թե երբ է պատրաստվում ամուսնանալ` երբ Ռուսաստանն առաջին տիկին կունենա: Ի պատասխան` Պուտինն ասել է, որ ինքը նախ պետք է ամուսնացնի իր նախկին կնոջը, մոր միայն մտածի իր մասին:  “Ես սկզբում պետք է Լյուդմիլա Ալեքսանդրովնային ամուսնացնեմ, իսկ հետո արդեմ իմ մասին էլ կմտածեմ”,- ասել է նա:

Ղրիմի գեղեցկուհի դատախազը` ուշադրության կենտրոնում. նրան կրկին տեսանյութի հերոսուհի են դարձրել /վիդեո/

Հայտնի բլոգեր Enjoykin համացանց է տեղադրել տեսանյութ, որի գլխավոր հերոսուհին Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան է: Տեսանյութը արդեն մեկ միլիոնից մարդ նայել: Այն վերնագրվել է` “Ղրիմը մերն է”:

Ձեռքը չի բարձրացել` իր քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մասին հրաման ստորագրել. Պուտինը Յանուկովիչի մասին

Ամենամյա “ուղիղ գծի” շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում զորք մտցնել Ուկրաինայի հարավ-արեւելք, պատասխանել է, որ պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ։ Նա ասել է, որ հույս ունի, որ ստիպված չի լինի օգտվել զորքեր մտցնելու Դաշնային խորհրդի տված իրավունքից: Խոսելով Ուկրաինայի նախկին նախագահ  Վիկտոր Յանուկովիչի մասին` Պուտինն ասել է, որ […]

Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի ամենամյա “ուղիղ գիծը” /վիդեո, ուղիղ/

Քիչ առաջ մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա “ուղիղ գիծը”, որի շրջանակներում Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է մարդկանց հարցերին։ Առաջին անգամ դրան մասնակցում են նաև ռուսական նոր շրջանի՝ Ղրիմի բնակիչները։  “Ուղիղ գծի” մեկնարկից մեկ ժամ առաջ գրանցված է եղել մոտ 2.5 մլն հարց։ Պուտինն անհեթեթ է որակել բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանի “մատն […]

Նավապետն առաջիններից է լքել խորտակվող նավը. նոր մանրամասներ /վիդեո/

Հարավային Կորեայում օրերս նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 9-ի: անետ կորած է համարվում 290 հոգի: Խորտակման վայրում այսօր վաղ առավոտվանից վերսկսվել են որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Известия-ն: Հիշեցնենք, որ խորտակված շոգենավում 477 հոգի է եղել, որոնց մեծ մասը` դպրոցական երեխաներ: Կասկածներ կան, որ անհետ կորածները մնացել են նավում, նրանց չի հաջողվել […]

Կրկին զոհեր Ուկրաինայում. Մարիուպոլում ռազմաբազայի վրա գրոհի ժամանակ մարդիկ են մահացել /վիդեո/

Այս գիշեր Ուկրաինայի Մարիուպոլում լուրեր են տարածվել, որ տեղի ինքնապաշտպանական ուժերը փորձում են գրավել քաղաքում տեղակայված ռազմաբազան, գրում է Интерфакс-ը: Երեկոյան ռազմաբազայի մոտ շուրջ 500 հոգի է հավաքվել, ովքեր պահանջել են զինվորականներից “կիսվել զենքով”: Ապա ցուցարարները փորձել են գրավել ռազմաբազան, ինչի արդյունքում զինվորականները կրակ են բացել: Ավելի ուշ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել […]

Յանուկովիչը Զատիկին կվերադառնա Ուկրաինա

Վիկտոր Յանուկովիչը ապրիլի 20-ին կվերադառնա Ուկրաինա, տեղեկացնում է Газета.Ru-ն` հղում անելով Regnum-ին: Վերջինն էլ վկայակոչում է Ուկրաինայում Լեհաստանի դեսպանության աղբյուրին: Ըստ այդմ` նախկին նախագահը կժամանի Դոնեցկ:  “Յանուկովիչին այս կիրակի կվերադարձնեն Դոնեցկ: Իմ տվյալներով՝ Կրեմլը դեռևս չի կողմնորոշվել Դոնբասի հասարակաքաղաքական ապագայի հարցում: Այն կարող է դառնալ Դոնեցկի անկախ հանրապետություն կամ դաշնային շրջան ՌԴ կազմում՝ Ղրիմի օրինակով”,- […]

Երեկույթի ընթացքում ոստիկանի որդին սպանել է 5 հոգու

Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, ով կասկածվում է 5 հոգու սպանության մեջ: Ինչպես պարզվել է, երիտասարդը, ով ոստիկանի որդի է, ուսանողական երեկույթի ժամանակ դանակահարել ու սպանել է 5 հոգու: Երիտասարդը մշակույթի եւ դիզայնի համալսարանի ուսանող է, գրում է CBC News-ը: Երեկույթը տեղի է ունեցել համալսարանը ավարտելու կապակցությամբ, դրան հավաքվել են միեւնույն կուրսի ուսանողներ: Մահացածները […]

Օդեսայում հայտարարել են “Օդեսայի ժողովրդական հանրապետության” ստեղծման մասին

Օդեսայի «Անտիմայդանը» հայտարարել է Օդեսայի մարզը «Օդեսայի ժողովրդական հանրապետություն» դարձնելու մասին,- գրում է РИА Новости–ն: Օդեսայի «Անտիմայդանը» հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօրվանից Օդեսայի շրջանը հայտարարվում է Օդեսայի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ իշխանությունը պատկանում է միայն դրա տարածքում ապրող ժողովրդին»: Նախաձեռնության հեղինակևերը կոչ արել քաղաքի բնակիչներին արգելափակել Օդեսայում տրանսպորտի շարժը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի