13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Օդեսայում հայտարարել են “Օդեսայի ժողովրդական հանրապետության” ստեղծման մասին

Օդեսայի «Անտիմայդանը» հայտարարել է Օդեսայի մարզը «Օդեսայի ժողովրդական հանրապետություն» դարձնելու մասին,- գրում է РИА Новости–ն: Օդեսայի «Անտիմայդանը» հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօրվանից Օդեսայի շրջանը հայտարարվում է Օդեսայի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ իշխանությունը պատկանում է միայն դրա տարածքում ապրող ժողովրդին»: Նախաձեռնության հեղինակևերը կոչ արել քաղաքի բնակիչներին արգելափակել Օդեսայում տրանսպորտի շարժը: 

477 ուղեւորով շոգենավը ջրի տակ է անցել. կա զոհ /ֆոտո, վիդեո/

Հարավային Կորեայում 477 ուղեւորով նավ է խորտակվել, գրում է РИА Новости-ն: Ուղեւորների մեծ մասը աշակերտներ եւ ուսուցիչներ են եղել, բարեբախտաբար, գրեթե բոլոր ուղեւորներին հաջողվել է փրկել: Ուղեւորներից միայն մեկ հոգի է մահացել: Ուսումնասիրվում են շոգենավի խորտակման պատճառները:

Կրամատորսկի օդանավակայանը գրոհել են. կան զոհեր /վիդեո/

Ուկրաինական բանակը՝ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում, նախօրեին երեկոյան սկսել է գրոհել երկրի արեւելքում գտնվող Կրամատորսկ քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանը, տեղեկացնում է РИА Новости-ն: Դեպի Սլավյանսկ տանող ճանապարհները շրջափակված են զրահատեխնիկայով: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են 4-ից 11 զոհերի մասին: Կան նաեւ վիրավորներ:  Ականատեսները հաղորդել են, որ գրոհից հետո զինյալները ստիպված են եղել նահանջել: Ռուսական որոշ ԶԼՄ-ներ հաղորդում […]

ԵԱՀԿ ներկայացուցիչները ժամանել են Ուկրաինա

ԵԱՀԿ 6 ներկայացուցչից բաղկացած խումբը ժամանել է Ուկրաինա` տեղի պաշտպանության նախարարության ու արտաքին քաղաքական գերատեսչության հրավերով: Դիտորդները Ուկրաինայում կանցկացնեն 6 ամիս, գրում է lenta.ru-ն: ԵԱՀԿ առաքելության կազմում ընդգրկված են Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Չեխիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները։

”Ղրիմը դեռ չի մտնի Ռուսաստանի ֆուտբոլային միություն”.Սիմոնյան

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է այն մասին, որ Ղրիմի ֆուտբոլի ֆեդերացիան դժվար թե մուտք գործի ՌՖՄ առաջիկա համաժողովի ժամանակ: Այն կանցկացվի ապրիլի 26-ին: ”Ղրիմյան 2 ակումբները` ”Տավրիան” եւ ”Սեւաստոպոլը”, շարունակում են հանդես գալ Ուկրաինայի առաջնությունում: Պետք է ակումբներին թույլ տալ հանգիստ ավարտել ընթացիկ առաջնությունը, որից հետո կլինի արտահերթ համաժողով: Ներկա պահին ոչ […]

11-ամյա աղջիկը գնացել է դպրոց եւ այլեւս չի վերադարձել /ֆոտո/

Ալթայում տեղի բնակիչներն ու ոստիկանությունը փնտրում են անհետ կորած 11-ամյա Քսենիա Բոկովային: Երեխան մարտի 28-ին տանից դուրս է եկել` դպրոց գնալու եւ այլեւս չի վերադարձել, տեղեկացնում է Altaypost.ru-ն: Աղջկա անհետացման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կան մի շարք վարկածներ, երեխայի ծնողները նույնիսկ դիմել են էքստրասենսների օգնությանը, սակայն աղջկա մասին պարզել ոչինչ չի հաջողվում: Ալթայի […]

Ճանապարհային վեճի արդյունքում վարորդներից մեկը գնդակահարել է մյուսին

Մոսկվայում ոստիկանությունը փնտրում է մարդասպանության մեջ կասկածվող մի տղամարդու: Ինչպես պարզվել է, այսօր երկու վարորդներ ճանապարհին ինչ-ինչ պատճառով վեճ են ունեցել, ինչի արդյունքում վարորդներից մեկը ատրճանակով կրակել է մյուսին, ինչից հետո փախել է դեպքի վայրից, հաղորդում է Интерфакс-ը: Գլխին ստացած կրակոցից մյուս վարորդը տեղում մահացել է: Այժմ ոստիկանները փնտրում են հանցագործին եւ փորձում պարզել վեճի […]

Միլիոնատեր-հանցագործը փոխել է արտաքինը, որպեսզի չբռնվի

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 57-ամյա ազգությամբ չեչենի, ով հետախուզվում էր մեծ չափի խարդախություն կատարելու համար: Նա կեղծ փաստաթղթերով բանկից մեծ գումար է վերցրել` 89 միլիոն ռուբլի: Երբ ոստիկանները բացահայտել են եւ հետախուզում հայտարարել տղամարդու նկատմամբ, նա դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանն ու փոխել արտաքինը, գրում է ИТАР-ТАСС-ը: Նա նաեւ այլ անձնագիր է ստացել, սակայն ոստիկաններին […]

Ահաբեկչության հետեւանքով 70-ից ավելի մարդ է մահացել

Նիգերիայի մայրաքաղաքում ավտոբուսի կանգառում իրար հետեւից երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ավելի քան 71 հոգի է մահացել, 124 վիրավոր կա, տեղեկացնում է  Utro.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ կանգառը լիքն է եղել մարդկանցով: Առայժմ որեւէ ահաբեկչական կազմակերպությունը տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի