11-ամյա աղջիկը գնացել է դպրոց եւ այլեւս չի վերադարձել /ֆոտո/
Ալթայում տեղի բնակիչներն ու ոստիկանությունը փնտրում են անհետ կորած 11-ամյա Քսենիա Բոկովային: Երեխան մարտի 28-ին տանից դուրս է եկել` դպրոց գնալու եւ այլեւս չի վերադարձել, տեղեկացնում է Altaypost.ru-ն:
Աղջկա անհետացման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կան մի շարք վարկածներ, երեխայի ծնողները նույնիսկ դիմել են էքստրասենսների օգնությանը, սակայն աղջկա մասին պարզել ոչինչ չի հաջողվում: Ալթայի բնակիչները օգնություն են խնդրել անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրան հղված ուղերձում բմակիչները խնդրում են օգնել գտնել աղջկան, հրահանգել երկրի գլխավոր հեռուստաընկերություններին բարձրաձայնել երեխայի կորստի մասին: Բացի այդ, նախագահին խնդրել են կոշտացնել մանկապիղծների եւ երեխաների գողացողների պատիժը:
Իսկ մինչ այդ ոստիկանությունը երեխայի անհետացման մի քանի վարկած է մշակել: Համաձայն դրանցից մեկի` Քսենիան կարող էր դժբախտ պատահարի զոհ դառնալ, քանի որ այդ օրը ուժեղ անձրեւ է գալիս եղել: Երեխան երբ կամուրճի մոտ հրաժեշտ է տվել ընկերուհուն, եղել է ռեզինե կոշիկներով: Ոստիկանության կարծիքով` աղջիկը կարող էր սայթաքել ու գետն ընկնել: Այնուամենայնիվ, ջրասույզները ջրի հատակին երեխայի դին չեն հայտնաբերել, սակայն գտել են նրա պայուսակն ու հեռախոսը:
Մեկ այլ վարկածով` երեխային կարող են գողացած լինել, իսկ նրա անձնական իրերից ազատվելու համար դրանք նետած լինեն գետը: