05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու պատճառով, գրում է РИА Новости-ն: Միեւնույն ժամանակ, խորհրդարանականները մերժել են բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի առաջարկը, համաձայն որի` պետք է չեղյալ հայտարարվեին ՌԴ-ի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում:

Ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանոցի վրա

ԱՄՆ-ի Նյու-Մեքսիկո նահանգում բժշկական ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանիոցի տանիքին, գրում է Газета.Ru-ն: Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է թռչելուց մի քանի վայրկյան անց: Ուղղաթիռի օդաչուն վնասվածքներ է ստացել, մյուս երկու ուղեւորներին, ովքեր բժիշկներ էին, ոչինչ չի պատահել:

Յուլիա Տիմոշենկոյին “կախաղան են հանել” /ֆոտո/

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ռուսամետ ցուցարարները տեղի Անվտանգության խորհրդի շենքի մոտ գովազդի վահանակից կախաղան են բարձրացրել Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նմանակ-տիկնիկին, գրում է Life News-ը: Տիկնիկի վրա տարբեր դաջվածքներ են եղել, ինչը վկայում է թեկնածուի գաղութային անցյալի մասին:

Մոսկվայում հայ երիտասարդին ազատազրկման են դատապարտել

Մոսկվայում դատարանի որոշմամբ Մերձմոսկվայի բնակիչ, ազգությամբ հայ Սարգիս Խաչատրյանը դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հարկ է նշել, որ դատարանն ապացուցված է համարել, որ 30-ամյա տղամարդը խուլիգանություն է կատարել` հարսանեկան շարասյունից կրակոցներ արձակելով: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերին, Մոսկվայում, երբ հարսանեկան մեքենաների շարասյունից դեպի օդ կրակոցներ էին հնչել: Ավելի ուշ […]

ԵԽԽՎ-ն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ղրիմի հարցում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Ղրիմի հարցում, գրում է INTERFAX.RU-ն: Նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում  ընդունված բանաձեւում ասվում է, որ ԵԽԽՎ-ն վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան եւ դրան հաջորդած Ղրիմի անեքսիան, որը միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է: Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 154 անձ, դեմ՝ 26-ը, ձեռնպահ՝ 14-ը: Բանաձեւով […]

24 տարի բանտում է անցկացրել սպանության համար, որը չի արել

ԱՄՆ-ում դատարանի որոշմամբ ազատ է արձակվել մի տղամարդ, ով մեղադրվում էր սպանության մեջ: Դատարանը նրան արդարացվել է: Ինչպես պարզվել է, սպանությունը տեղի է ունեցել Նյու Յորքում, իսկ տղամարդը եղել է այդ ժամանակ Ֆլորիդայում: Եւ անգամ այս հանգամանքը ժամանակին չի կանգնեցրել ամերիկյան դատարանին, ով 1989 թվականին տղամարդուն դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այժմ 51-ամյա Ջոնաթան Ֆլիմինգը ազատ […]

Հայրը գողացել է որդուն եւ տարել այլ երկիր

Մուրմանսկում հայրը գողացել է իր 3-ամյա որդուն եւ տարել երկրից : Ինչպես պարզվել է, երեխայի ծնողներն ամուսնալուծված են եղել, հայրը շաբաթական երկու անգամ այցելելիս է եղել որդուն: Այդ օրը նա երեխային տարել է սրճարան, ապա գողացել ու տարել անհայտ ուղղությամբ, գրում է РИА Новости-ն: Տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, երեխայի բարեկամներն ասել են, որ տղամարդը […]

Շների ոհմակը հոշոտել է տղամարդուն

Պրիմորյեում շների ոհմակը հոշոտել է մի տղամարդու, հաղորդում է Газета.Ru-ն: Պատահարի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ոստիկանություն է դիմել մի տղամարդ ու ասել, որ տղամարդու դիակ է հայտնաբերել: Դեպի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ 56-ամյա տղամարդու մահը վրա է հասել շների ոհմակի հարձակման արդյունքում:

Խարկովում քարերով ջարդել են ոստիկանների ավտոբուսը /ֆոտո/

Նախօրեին Խարկովում ռուսամետ ակտիվիստները քարերով հարձակվել են ոստիկաններով լի ավտոբուսների վրա ու ջարդել դրանք, տեղեկացնում է LB.ua-ն: Իրավապահ մարմինները գնալիս են եղել փոխարինելու իրենց գործընկերներին, որոնք հասարակական կարգն էին պահպանում: Ականատեսները պատմել են, որ մարդկանց խումբը փակել է ավտոբուսի ճանապարհը, կոտրել ապակիները: Այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

11-ամյա աղջիկը նետվել է 10-րդ հարկից եւ ողջ մնացել

Սանկտ-Պետերբուրգում 11-ամյա աղջիկը նետվել է 10-րդ հարկից, քանի որ իր ընտանիքի անդամների հասցեին մեղադրանքներ են հնչելիս եղել: Ինչպես պարզվել է, դպրոցական աղջկա ընտանիքը բնակարան է վարձել, իսկ բնակարանի տիրոջ որդին բանկին գումար է պարտք եղել, եւ պարտքատերերը վարձով ապրող ընտանիքին են ահաբեկելիս եղել: Աղջիկը փորձել է ինքնասպան լինել ապրիլի 6-ին, նա նետվել է պատուհանից, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի