14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԵԽԽՎ-ն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ղրիմի հարցում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Ղրիմի հարցում, գրում է INTERFAX.RU-ն: Նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում  ընդունված բանաձեւում ասվում է, որ ԵԽԽՎ-ն վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան եւ դրան հաջորդած Ղրիմի անեքսիան, որը միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է:

Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 154 անձ, դեմ՝ 26-ը, ձեռնպահ՝ 14-ը:

Բանաձեւով Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն ճանաչվել է Ղրիմի եւ Ուկրաինայի Սահմանադրությանն անհամապատասխան: Վեհաժողովն ամբողջությամբ ճանաչել է Կիեւի նոր իշխանությունների լեգիտիմությունն ու նրանց ընդունած որոշումների օրինականությունը:
ԵԽԽՎ-ն կողմ են քվեարկել Ղրիմից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերմանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ