06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Զորքի կիրառումը ժողովրդի դեմ հանցագործություն է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ եթե Կիևն իսկապես սկսել է Սլավյանսկ քաղաքում զորք օգտագործել, ապա դա շատ լուրջ հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ, տեղեկացնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ Ուկրաինայում վերջին իրադարձությունների մասին տեղեկություններ է ստացել ԶԼՄ-ների միջոցով: Վլադիմիր Պուտինը սպառնացել է լուրջ միջպետական հետեւանքներով նրանց, ովքեր հրաման են արձակել […]

Յացենյուկը ցուցադրել է մայրաքաղաքի իր բնակարանը /վիդեո/

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիեւի իր բնակարանով էքսկուրսիայի է հրավիրել լրագրողներին: Նա ասել է, որ Միժգորյեում գտնվող առանձնատնից Կիեւ է տեղափոխվել, որպեսզի ճանապարհի վրա շատ ժամանակ չկորցնի, փոխանցում է Вести.Ру-ն: Յացենյուկը ցույց է տվել բոլոր սենյակներն ու անգամ սանհանգույցը, ամենայն հավանականությամբ` ցուցադրելու համար, որ այն հասարակ է, եւ ոչ թե ոսկուց:

Շտեֆան Ֆյուլեն դրական է գնահատել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դրական է գնահատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը, ասելով, որ ինքը ողջունում է վարչապետ Էրդողանի` հայերին վերաբերող հայտարարությունը: «Հաշտեցումը ԵՄ-ի առանցքային արժեքներից մեկն է: Հուսով եմ` այդ հայտարարությանը համահունչ քայլեր կհետեւեն»,- հայտարարել է նա:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիա` Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այսօր ակցիա է անցկացվել` նվիրված  1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է ИА REGNUM-ը: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչեն Հայոց Ցեղասպանության փաստը, ինչպես նաև միջազգայնորեն դատապարտվի այդ ոճրագործությունը: Ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները: Բացի այդ, նրանց ձեռքերում եղել են նաև […]

ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեց նաեւ Օբամայի անունից

 Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեց նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Ջոն Քերիի անունից: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Նա հրաժարվեց նաեւ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը՝ նշելով, որ ինքը դեսպան է  եւ  այլ երկրների ղեկավարների հայտարարությունները չի մեկնաբանում: “ Միգուցե Վաշինգտոնի կողմից մեկնաբանություն լինի, սակայն ես որեւէ մեկնաբանություն […]

Յանուկովիչը վերադարձել է Ուկրաինա. ԶԼՄ-ներ

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինա է վերադարձել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ըստ այդ տեղեկությունների` Յանուկովիչը հայրենիք է վերադարձել այսօր վաղ առավոտյան, տեղեկացնում է m24.ru-ն: Լրատվամիջոցները հղում են անում Յանուկովիչի շրջապատին, սակայն պաշտոնական տեղեկատվություն այդ մասին առայժմ չկա: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Յանուկովիչը փախավ Ուկրաինայից եւ գտնվում էր Ռուսաստանում, իսկ Ուկրաինայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ […]

Տղամարդը մահացու ծեծել է կնոջը, որովհետեւ նա խմել է իր գարեջուրը

Կեմերովոյում քրեական գործ է հարուցվել մի կնոջ սպանության փաստի առթիվ: Գլխավոր կասկածյալը նրա ամուսինն է: Սպանության պատճառ է դարձել այն, որ կինը խմել է ամուսնու գնած գարեջուրը: 34-ամյա տղամարդը գարեջուր է բերել տուն եւ կնոջն ասել, որ ձեռք չտա: Սակայն երբ նա նկատել է, որ կինը խմել է գարեջուրը, նա 33-ամյա կնոջն այնքան է ծեծել, […]

Մոսկվայում հայազգի էսքտրասենսին 23 տարվա ազատազրկման են դատապարտել

Մոսկվայի դատարանը հրապարակել է ազգությամբ հայ Գեորգի Մարտիրոսյանի դատավճիռը: Նա մեղավոր է ճանարվել երեք կնոջ սպանության եւ թալանի մեջ եւ դատապարտվել է 23 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Интерфакс-ը: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի “էքստրասենս՛՛ է եղել, ով իր հաճախորդներին հարստացում է խոստացել ու տարբեր արարողակարգեր իրականացրել: Դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ Մարտիրոսյանը տեղեկություն […]

Կինը թեյնիկով սպանել է 83-ամյա մորը

Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է բիզնեսմեն մի կնոջ, ով կասկածվում է իր տարեց մոր սպանության մեջ: Սպանության գործիք է դարձել թեյնիկը, որով կինն այնքան է խփել մորը, մինչեւ նա մահացել է: 55-ամյա Նոբուկո Ինագակին ապրելիս է եղել 83-ամյա մոր` Յուրիի հետ: Նոբուկոն բամբակ արտադրող խոշոր գործարանի տիրուհի է: Նախնական տվյալներով` տարեց կինը վիրավորական խոսքեր է ասել […]

Ֆինանսական ճգնաժամը Իտալիայում հասել է մաֆիային. մաֆիոզները նախանձում են սովորական աշխատողներին

Իտալիայում ֆինանսական ճգնաժամը հասել է նաեւ իտալական մաֆիային: Նրանց եկամուտները զգալիորեն նվազում են, իսկ անձամ մաֆիոզները մտածում են «գործից հեռանալու» եւ «արդար» որեւէ գործով զբաղվելու մասին, գրում է Newsru-ն` հղում անելով The Independent-ին: Այս իրավիճակի մասին պատմել է սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի պարագլուխ Ջովաննի դի Ջակոմոն իր ընկերոջը, իսկ ոստիկաններին հաջողվել է գաղտնալսել նրանց զրույցը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի