24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Անչափահասը բարձրացել է մետրոյի վագոնի գլխին եւ մահացել /վիդեո/

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել 14-ամյա պատանու մահվան փաստի առթիվ: 14-ամյա Մաքսիմ Ռ.-ն մահացել է մետրոյում: Ինչպես ֆիքսել էին մետրոյի տեսախցիկները, երիտասարդը բարձրացել է մետրոյի վագոնի գլխին, ամենայն հավանականությամբ` այդպես երթեւեկելու համար, ինչի արդյունքում էլ մահացել է:

Ուղեւորներից մեկը տեսել է, թե ինչպես է երեխան բարձրանում վագոնի գլխին ու անմիջապես փրկարարական ծառայություն է զանգահարել, սակայն մետրոն շարժվել է տեղից եւ թունել մտնելիս երեխան գլուխ հարվածել է թունելի պատին ու մահացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ