03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հզոր փոթորկի արդյունքում 18 հոգի է մահացել /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Ալաբամա եւ Միսսիսիպի նահանգներում տեղի ունեցած հզոր փոթորիկի արդյունքում 18 մարդ է մահացել, տեղեկացնում է Ria.ru-ն: Վերջին շաբաթների ընթացքում փոթորիկները պարբերաբար գրոհում են ԱՄՆ-ը: Այժմ երկրի այլ նահանգներում եւս փոթորիկի վտանգ կա: Նահագներից շատերում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդվում է նաեւ, որ փոթորիկը հարյուրավոր տներ է ավիրել:

Հովհաննես Պողոս 2-րդը եւ Հովհաննես 23-րդը դասվեցին սրբերի շարքին /ֆոտոշարք/

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբերի շարքն է դասել իր երկու նախորդներին` Հովհաննես Պողոս 2-րդին եւ Հովհաննես 23-րդին: Հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաեւ Բենեդիկտոս 16-րդ պապը, տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում:  Արարողությանը մասնակցել է հարյուր երկրի պատվիրակություն եւ աշխարհի քսան երկրների ղեկավարներ, գրում է ria.ru-ն: 

Բաշադ Ասադը դրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը դրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Նա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Գերագույն սահմանադրական դատարան, տեղեկացնում է РИА Новости-ն:  Հարկ է նշել, որ Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին։

“Վեշերդ վերցրու գնա….”.Սաքունցը ՌԴ դեսպանին /լրացված/վիդեո/

 Ազատության հրապարակում արդեն կես ժամ է, ինչ չի մեկնարկում  ընդդեմ Մաքսային միությանը հանրահավաք-երթը: Պատճառը՝ սակավամարդությունն է: Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ եթե երթը տեղի ունենա, ապա իրենք Ռուսաստանի  դեսպան Իվան Վոլինկինից պահանջելու են ներողություն խնդրել այն արտահայտության համար, թե ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին “մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ […]

Դոնեցկում գրավել են հանրային հեռուստատեսության շենքը /վիդեո/

Ուկրաինական Դոնեցկում իրավիճակն ավելի է լարվել: Ցուցարարներն այստեղ գրավել են տեղի հանրային հեռուստառադիոընկերության շենքը: Ռուսամետ ցուցարարները դա արել են, քանի որ, ըստ նրանց “հեռուստաընկերությունը ճիշտը չի հաղորդում”, հաղորդում է Росбалт-ը: Հեռուստատեսության շենքի գրավւոմից հետո Դոնեցկում նորից սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքները: Россия-24-ի հեռարձակման վերականգնումից հետո ցուցարարները ազատել են հեռուստառադիոընկերության շենքը:

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

    Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջեւ բարեկամության,  խաչքար է տեղադրվել: Տուֆակերտ խաչքարը Երեւանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երեւանի պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն ու տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել […]

Ռուսաստանն անգամ մատը չշարժեց` Ուկրաինային օգնելու համար. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամին, ասել է, որ այդ հարցում ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքերում է, քանի որ ամբողջ աշխարհը միավորվել է ընդդեմ Ռուսաստանի՝ այդ երկրի դեմ սահմանելով պատժամիջոցներ։ Օբաման նշել է, որ պաշտոնական Մոսկվայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է ոչ թե առանձին-առանձին գործեն, այլ համագործակցեն։ Օբաման նշել […]

Բողոք-առաջարկ Գերմանիայի նախագահին

Օրեր առաջ նախատեսված Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուքի կիրակնօրյա այցը Թուրքիա բողոքի առիթ է դարձել որոշ գերմանահայերի համար: Ինչպես մեզ պատմում է բեռլինաբնակ դոկտոր Ժիրայր Քոչարյանը, երբ Բեռլինի զույգ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են ոգեկոչելու հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը ֆրասիական կաթողիկեում, նրանց ուշադրությունը գրավել են երկու ցուցարարներ: Հալեպահայ Փաուլ Գլոգլուն եւ իր որդի Էլիասը, որոնք […]

Ղրիմում 16-ամյա պատանի է սպանվել, ով խոսելիս է եղել ուկրաիներեն /վիդեո 18+/

Ղրիմում Զատկի գիշերը սպանվել է 16-ամյա մի պատանի, ով ծնունդով Ուկրաինայի արեւմուտքից էր: Տղային ծեծելով են սպանել, նրա հարազատները կարծում են, որ տղային սպանել են ոստիկանները, քանի որ նա խոսել է ուկրաիներեն: 16-ամյա Մարկ Իվանյուկը Ղրիմում սովորելիս է եղել: Rivne1 հեռուստաընկերության լրագրողները խոսել են տղայի մոր` Տատյանա Իվանյուկի հետ, ով ասել է, որ իր կարծիքով` […]

Դպրոցականը գնդակահարել է դասարանցուն, ապա ինքնասպան է եղել

Օրերս սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Յակուտիայի դպրոցներից մեկում, որի արդյունքում 11-րդ դասարանցի 2 աշակերտ է մահացել:  Ինչպես պարզվել է, դպրոցականները ատրճանակով գնացել են տեղի խուլ թաղամասերից մեկը, ապա երկուզով զանգել են իրենց ընկերներին եւ հրաժեշտ տվել, ինչից հետո երկու կրակոց է հնչել: Նախնական տվյալներով` դպրոցականներից մեկը կրակել-սպանել է մյուսին, ապա ինքնասպան է եղել, գրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված