16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Վեշերդ վերցրու գնա….”.Սաքունցը ՌԴ դեսպանին /լրացված/վիդեո/

 Ազատության հրապարակում արդեն կես ժամ է, ինչ չի մեկնարկում  ընդդեմ Մաքսային միությանը հանրահավաք-երթը: Պատճառը՝ սակավամարդությունն է:

Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ եթե երթը տեղի ունենա, ապա իրենք Ռուսաստանի  դեսպան Իվան Վոլինկինից պահանջելու են ներողություն խնդրել այն արտահայտության համար, թե ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին “մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով” կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն:

“Սա ցույց է տալիս որ ըստ էության Հայաստանի հանրապետությունը ղեկավարվում է ոչ թե բաղրամյան 26-ի կամ կառավարության կողմից, այլ ըստ էության Ռուսաստանի դեսպանի կողմից: Դեսպանի հայտարարությունը ցուցում էր, թե ինչ պիտի անել այն քաղաքացիների կամ ակտիվիստների նկատմամբ ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը”,-նշեց իրավապաշտպանը: Նրա դիտարկմամբ Հայաստանի քաղաքական էլիտան չի ներկայացնում բուն հասարակության շահերը:

 “Ասելու ենք վեշերդ վերցրու գնա, Հայաստանում անելիք չունես”,-նշեց Սաքունցը:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ