17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Զորքի կիրառումը ժողովրդի դեմ հանցագործություն է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ եթե Կիևն իսկապես սկսել է Սլավյանսկ քաղաքում զորք օգտագործել, ապա դա շատ լուրջ հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ, տեղեկացնում է РИА Новости-ն:

Նա նշել է, որ Ուկրաինայում վերջին իրադարձությունների մասին տեղեկություններ է ստացել ԶԼՄ-ների միջոցով:

Վլադիմիր Պուտինը սպառնացել է լուրջ միջպետական հետեւանքներով նրանց, ովքեր հրաման են արձակել հակաահաբեկչական գործողություն իրականացնել Ուկրաինայի արեւելյան շրջաններում: 

«Սա շատ լուրջ հանցագործություն է ժողովրդի դեմ: Սա պարզապես պատժիչ գործողություն է, այն հետեւանքներ է ունենալու, այդ թվում եւ միջպետական մակարդակում»,- հայտարարել է Պուտինը: 

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ ուժայինները վերահսկողություն են սահմանել Սլավյանսկի ծայրամասում անջատողականների կառուցած բարիկադների նկատմամբ: Բախումների զոհ է դարձել առնվազն հինգ մարդ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ