27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Նյարդերից թույլերին՝ խորհուրդ չի տրվում. դայակը դաժան ծեծի է ենթարկել երեխային /վիդեո 18+/.

Դայակների թեման շարունակում է արդիական մնալ թերեւս բոլոր երկրներում: Երեխայի համար դայակ վարձել, թե ոչ, ծնողների մեծամասնությունն այս հարցին բախվում է: Իհարկե, մասնավոր դեպքերը չեն կարող ընդհանուր կարծիք ստեղծել, սակայն դրանք երբեմն սարսափեցնում են բոլորին, հատկապես` փոքրիկ երեխա ունեցող ծնողներին: Դայակի կողմից հերթական դաժան ծեծի դեպքը ցնցնել է համացանցը: Ուգանդայի ոստիկանությունը ձերբակալել է դայակին, ով […]

Ոստիկանը գնդակահարել է երեխային

ԱՄՆ-ի Քլիվլենդում ոստիկանը սպանել է խաղալիք ատրճանակով խաղացող 12-ամյա տղային: Ոստիկանությունից ավելի ուշ պարզաբանել են, թե հաղորդագրություն են ստացել, որ երեխան խաղահրապարակում մարդկանց ուղղությամբ զենք է թափահարում, հայտնում է РИА Новости-ն: Տղամարդը զանգահարել է փրկարար ծառայություն եւ հայտնել է, որ տղան ենթադրաբար կեղծ ատրճանակով վախեցնում է այգու անցորդներին: Ոստիկանների խոսքով՝ սպան երեխայի վրա կրակել է […]

Բեռնատարը բախվել է երկու գնացքների հետ /վիդեո/

Համացանցում սարսափելի ավտովթարի տեսանյութ է հայտնվել, որում հսկայական բեռնատարը բախվում է երկու գնացքների: Վթարը տեղի է ունեցել Ղազախստանում, հանգստյան օրերին: Ինչպես պարզվել է, բեռնատարը միաժամանակ բախվել է մարդատար եւ բեռնատար գնացքներին, հաղորդում է Комсомольская правда-ն: Վարի արդյունքում բեռնատարի 24-ամյա վարորդը տեղում մահացել է, բարեբախտաբար, գնացքի ուղերորների թվում զոհեր չկան: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Պուտինը խոսել է իր աղջիկներից /ֆոտո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ТАСС գործակալությանը, որի ընթացքում պատմել է իր ու երկու դուստրերի հարաբերություններից: Լրագրողի այն հարցին, թե որտեղ են ապրում իր դուստրերը, Պուտինն ասել է, որ երկուսն էլ ապրում են Մոսկվայում: Պուտինն ասել է, որ Մարիային եւ Եկատերինային շատ հազվադեպ է հանդիպում, ամիսը մի քանի անգամ, քանի որ գրաֆիկը շատ […]

Վագրը հոշոտել է որսորդին

Տայգայում` Ռուսաստանի Պրիմորիեի շրջանում` Արմու գետի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի: Մահացածը տեղի գյուղերից մեկի բնակիչ է` 75-ամյա որսորդ, ով մի քանի օր առաջ կորել էր: Իրավապահները կարծում են, որ տղամարդուն վագր է հոշոտել, քանի որ նրա մարմնին հայտնաբերվել են վագրի ժանիքների հետքեր: Սակայն սա նախնական վարկած է,  այժմ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում:

Էբոլա. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ խոստումները չեն կատարվում /վիդեո/

Էբոլայի բռնկումն Արեւմտյան Աֆրիկայում եւ աշխարհի անպատեհ արձագանքը ցույց է տալիս, թե որքան թույլ ենք բոլոր ճակատներում: Համաճարակը միայն աղքատ երկրներում առողջապահական համակարգերի, կամ ղեկավարության եւ մեծահարուստների կողմից իրականացվող համակարգման ձախողումը չէ, դա նաեւ մեր արժեքների համակարգի ձախողումն է, գրում է interpress.am-ը` հղում անելով huffingtonpost.com-ին: Եթե աշխարհի կառավարությունները պահպանեին ծայրահեղ աղքատության եւ հիվանդությունների դեմ պայքարի […]

Վլադիմիր Պուտինը կարատեի սեւ գոտի է ստացել /վիդեո/

ՌուսաստանիԿեկուսին-կան-դո-ի ֆեդերացիայից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինին կարատեի սեւ գոտի է շնորհվել, հայտնում է Интерфакс-ը: Սեւ գոտու հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերին՝ կարատեի առաջնության շրջանակներում: Կարատեի կեկուսին ոճը համարվում է ամենաբարդ ու կոպիտը, այստեղի ամենամեծ պարգեւը կարմիր գոտին է համարվում: Նշենք նաեւ, որ Պուտինն արդեն ձյուդոյի 8-րդ դան ունի՝ 10-ից, եւ թեքվանդոյի առավելագույն՝ […]

Գետաձին 12 դպրոցականների է սպանել

Օրերս ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Նիգերիայում: 12 դպրոցականներ նավակով հատելիս են եղելՆիգերիայի մայրաքաղաքը երկու մասի բաժանող գետը, երբ գետաձին հարձակվել է նավակի վրա եւ խորտակել այն, հայտնում է Вести.Ру-ն: Արդյունքում 12-13 տարեկան 12 աշակերտ է մահացել՝ յոթ աղջիկ եւ հինգ տղա: Փրկարարներն արդեն հանել են երեխաների դիերը գետից:

Արքայազն Չարլզը այցելել է Լոնդոնի հայկական եկեղեցի

Նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ: Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերար Վաչե Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Եկեղեցում կայացած հանդիսավոր […]

Կնոջ բոլոր 6 ամուսինները մահացել են տարօրինակ հանգամանքներում

Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 67-ամյա Տիսակո Կակեխիին, ով մեղադրվում է իր վեցերորդ ամուսնուն՝ 75-ամյա Իսաոյին թունավորելու եւ սպանելու մեջ: Նախկինում կինն ամուսնացած է եղել հինգ անգամ, եւ նրա բոլոր ամուսիններն անխտիր մահացել են անհայտ ու տարօրինակ հանգամանքներում: Ճապոնական մամուլն արդեն կնոջը ՛՛սեւ այրի՛՛ մականունն է տվել, հաղորդում է Independent-ը: Ոստիկանները կասկածներ ունեն, որ կինը 20 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի