15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էբոլա. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ խոստումները չեն կատարվում /վիդեո/

Էբոլայի բռնկումն Արեւմտյան Աֆրիկայում եւ աշխարհի անպատեհ արձագանքը ցույց է տալիս, թե որքան թույլ ենք բոլոր ճակատներում: Համաճարակը միայն աղքատ երկրներում առողջապահական համակարգերի, կամ ղեկավարության եւ մեծահարուստների կողմից իրականացվող համակարգման ձախողումը չէ, դա նաեւ մեր արժեքների համակարգի ձախողումն է, գրում է interpress.am-ը` հղում անելով huffingtonpost.com-ին:

Եթե աշխարհի կառավարությունները պահպանեին ծայրահեղ աղքատության եւ հիվանդությունների դեմ պայքարի իրենց խոստումները, առավել տուժած երեք երկրները կունենային ուժեղ ազգային իմունային համակարգեր:

Այն մեծ խոստումները, որ մեր ընտրյալ պաշտոնյաները տալիս են մեր անունից, վերածվել են մեծ դավաճանության, քանի որ դրանք չեն կատարվում: Տարիների ընթացքում ես շատ հուսահատությունների վկա եմ եղել, սակայն լուսանկարը, որտեղ միայնակ երեխան մահանում է իր իսկ արտաթորանքից Մոնրովիայի կլինիկայի բետոնե հատակի վրա, իսկ անպատրաստ աշխատակիցները չափազանց վախեցած էին, որպեսզի պահեին նրան ու մխիթարեին, ընդմիշտ կմնա ինձ հետ:

Ես սկսեցի սա գրել անցած շաբաթ, եւ հանկարծ պարզեցի, որ վերջացնում եմ Նյու Յորքի հիվանդանոցում, որտեղ վիրահատվում էի հեծանիվով վթարի ենթարկվելուց հետո: Խնամքի որակը գերազանց է … կոտրված ոսկորների համար, որոնք կյանքին վտանգ չէին սպառնում: Վերևինի հետ պատկերների հակադրությունը չափազանց ճնշող էր ու ցավ էր պատճառում:

Էբոլա, ի՞նչ է լինում, երբ խոստումները չեն կատարվում: Ավելի քան 14,000 մարդ է վարակվել, 5000-ից ավելին էլ մահացել է: Չնայած որոշ վայրերում այդ թիվը սկսել է նվազել, մենք չպետք է պատրանքներ ունենանք: Էբոլան մարդասպան է, որը երկար է խաղում: Եթե մեր աչքերը հեռացնենք դրանից, եթե ձանձրանանք, մենք կպատժվենք: Ինչպես ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերն ասաց,  էբոլան տեղափոխվում է տարբեր վայրեր ու փոխում է ձևը, հետևաբար դրա հանդեպ աշխարհի արձագանքն էլ պետք է փոխվի:

«Աշխարհը» այս դեպքում միայն կառավարությունները չեն, նաեւ նրանք են, ովքեր պատասխանատու են կառավարությունների հաշվետվությունների համար, այսինքն, քաղաքացիները, այսինքն, դուք և ես: «Մեկ» շարժման քաղաքական վունդերկինդները թողարկել են ինտերակտիվ զեկույց, որը ցույց է տալիս, լավը, վատը, տգեղը, երբ խոսքը վերաբերում է խոստումներին, որոնք տալիս են ու պահում կամ խոստումներին, որոնք տալիս են, բայց չեն պահում, երբ  էբոլան սկսեց տարածվել: Դա ուղղակի զեկույց չէ, դա զենք է, այն էլ շատ սուր`  ուղղված կառավարություններին:

Եկեք անկեղծորեն լինել, շատ դժվար է ինտերակտիվ զեկույցը, որը կոչվում է Ebola Response Tracker, դարձնել քննարկվող սոցցանցերում:  Շատ ավելի հեշտ է սկսել քննարկել դերասան Մեթ Դեյմոնին ու հավաքել միլիոնավոր արձագանքներ: Շարժումը թողարկել է նաեւ կարճամետրաժ ֆիլմ Մեթ Դեյմոնի, ինչպես նաև Բեն Աֆլեքի, Էլլի Գուլդինգի եւ Անջելիք Կիջոի հետ, և ամենակարեւորը` էբոլայի դեմ պայքարող Լիբերիայի բուժաշխատողների մասնակցությամբ, ովքեր իսկական հերոսներ են: Այս ֆիլմը պահանջում է, որ պարզենք հիվանդության հիմնական պատճառները:

Հոյակապ նախաձեռնությունները, ինչպիսիք են Africa Stop Ebola project-ը, որը պատմում է, թե ինչպես են մարդիկ պաշտպանում իրենց, Revamped Band Aid 30 –ը կամ Մենք աշխարհն ենք, ստիպում են մեզ մտածել ոչ թե կարճ, այլ երկար ժամկետների մասին, ոչ թե այս ճգնաժամի ավարտի, այլ հաջորդը կանխելու մասին:

Իհարկե, հանցագործություն կլինի, եթե մենք մեր ջանքերն ուղղենք էբոլայի դեմ՝ մոռանալով մյուս հիվանդությունները: Փաստը, որ GAVI-ին՝ Դաշինքի պատվաստանյութը, որը ներարկում են երեխաներին, լրացվելու է հաջորդ տարի, մտածել է տալիս, արդյոք աշխարհը կընդունի, որ խնդիրների լուծումները շատ հաճախ մեր ձեռքում են, հիմնված տնտեսական առաջնահերթությունների վրա: Օգնության շուրջ քննարկումները, վիճակագրությունը, բանավեճերը հարցի մի կողմն են, իրականում նպատակաուղղված ներդրումները կարող են վճռորոշ լինել:

Մենք պետք է տեսնենք էբոլայի խորքային պատճառները՝ ծայրահեղ աղքատություն եւ հիմնական առողջության եւ առողջապահական համակարգերում ներդրումների պակաս: Դրանք նույնքան իրական են որքան հեռուստատեսությամբ ներկայացվող ցավալի պատկերները:

Պատասխանը, իհարկե, ոչ միայն երգերի եւ սոցիալան գովազդների մեջ է, թեև դրանք էլ կարող են օգնել: Այն չի սահմանափակվում նաև Արեւմտյան Աֆրիկա մեկնող բժիշկներով ու բուժքույրերով, չնայած դա էլ է կարևոր կամ պարզապես կառավարությունների գործադրած ջանքերով, չնայած նախ պետք է համոզվեք, որ նրանք այդ քայլերն անում են:

Պատասխանը ղեկավարության մեջ է, որը պետք է լուծի կառուցվածքային պատճառները, աղքատության, կոռուպցիայի, անարդարության խնդիրները: Դրանք համառ են, բայց զիջում են մեր ջանքերին, արդյուքները տեսանելի են: 1990 թվականից ծայրահեղ աղքատությունը նվազել է կիսով չափ, 2030-ին կարող է հասնել զրոյական մակարդակի: Եթե աշխարհն, իսկապես, ակտիվանա, ոչ միայն էբոլայի ու մյուս մարդասպանների համաճարակը կվերանա, այլև կստեղծվի հնարավորությունների առատություն, լավ կառավարում, տնտեսական աճ և պայծառ ապագա, նույնիսկ այն վայրերում, որոնք այսօր ամենաաղքատն են:

Հաջորդ ամիս ՄԱԿ-ը աշխարհին կներկայացնի Հազարամյակի զարգացման նոր նպատակների թարմացված տեղեկատվությունը:Հները վերջին 15 տարիներին ծայրահեղ աղքատության դեմ պայքարում մեր առաջընթացի նշիչներն են: Առաջիկա 15 տարիների նպատակները կհամաձայնեցվեն 2015 թվականին, համաշխարհային առաջնորդների պատմական գագաթնաժողովի ժամանակ: Դուք կտեսնեք ցուցանիշներ եւ շեմեր, սակայն այդ նպատակների իրականացումը մեր սերնդի արժեքային համակարգն , եւ մեր ձգտումը հաջորդին:

Երբ դուք լսեք համաշխարհային առաջնորդների ճարտասանությունը, որոնք գիտեն, որ իրենք են ստեղծում պատմությունը (եւ գոհ են դրանից), մի փորձեք ոլորել ձեր աչքերը: Փոխարենը փորձեք պատկերացնել մի աշխարհ, որի պատկերները տեսել ենք Արևմտյան Աֆրիկայում, նրանք ցնցող են, քանի որ շատ հազվադեպ են: Կամ ավելի ճիշտ, պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ընդհանրապես պատկերներ չկան, ինչպես այս ամենը: Էբոլան սովորեցնում է, որ մեր արժեքային համակարգը ձեռքին կրակելու կարիք ունի: Իրական ոճրագործը ոչ թե վիրուսն է կամ մանրէն, այլ այն, որ լավ մտածված քաղաքականությունը չի ֆինանսավորվում կամ որին չեն հետևում:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ