24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

12-ամյա տղայի սպանության տեսագրությունը հայտնվել է համացանցում /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Քլիվլենդի ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որում երեւում է ոստիկանների կողմից 12-ամյա տղայի սպանությունը: Հիշեցնենք, որ ոստիկանը, տեսնելով մանկահրապարակում խաղալիք ատրճանակը թափ տվող երեխային, գնդակահարել ու սպանել էր նրան: Տեսանյութում երեւում է, որ ոստիկանն առնվազն 2 անգամ կրակում է երեխայի վրա: Ստացած վնասվածքներից տղան մահացել է: Ոստիկանությունից հայտնել են, որ 12-ամյա Տամիրին կրակել է […]

Առաջին տիկինը` իր եւ երիտասարդ ֆրանսիացու հարաբերությունների մասին /ֆոտո/

Էստոնիայի առաջին տիկին Էվելինա Իլվեսը մենկաբանել է ֆրանսիացի երիտասարդ Վինսենտ Արենագի հետ իր սիրավեպի մասին լուրերը: “Կյանքը շարունակվում է… Չգիտեմ, ես չեմ կարող հիմա մեկնաբանել դա: Ես հիմա կենտրոնացած եմ երեւույթների վրա, որոնք գիտեմ եւ կարողանում եմ, օրինակ` հացի”,- ասել է առաջին տիկինը հեռուստատեսային խոհարարական շոուի ժամանակ, հաղորդում է Вести-ն: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էստոնիայի […]

Որդու վրեժը լուծելու համար կինը 25 հոգու է սպանել

Աֆղանստանի բնակչուհու որդուն սպանել են նրա աչքի առաջ, ինչից հետո նա սկսել է մասնակցել կռիվներին եւ որդու մահվան վրեժը լուծելու համար ՛՛Թալիբան՛՛ շարժման 25 անդամի է սպանել, հայտնում է РИА Новости-ն: Կնոջ որդին ոստիկան է եղել եւ սպանվել է հենց մոր աչքի առաջ: Դրանից հետո կինը մտել է ՛՛Ընդդեմ թալիբների՛՛ կանացի շարժման մեջ եւ 25 […]

Բացառիկ տիպի սիամական երկվորյակներ են ծնվել /ֆոտո/

Հնդկաստանում սերտաճման առումով բացառիկ տիպի սիամական երկվորյակներ են ծնվել, որոնց գիտության մեջ անվանում են Dicephalic Parapagus: Երկվորյակները բացառիկ են նրանով, որ մեկ մարմին ունեն, նման տիպի լինում են սիմական երկվորյակների  տոկոսը, հայտնում է Комсомольская правда-ն: Ծննդաբերությունն ընդունած բժիշկն ասել է, որ իր տարվա աշխատանքային շրջանում նման սիամական երկվորյակների չի հանդիպել: Ընդ որում՝ այս պարագայում երկվորյակներին […]

Դիվերսիոն խումբը գնդակոծել է զինյալներով լի ավտոբուսը /վիդեո/

Դոնեցկում դիվերսիոն խումբը, ամենայն հավանականությամբ՝ ուկրաինացիների ուժայիններից բաղկացած, հարձակվել է զինյալներով լի ավտոբուսի վրա եւ գնդակոծել այն: զինյալներից ոմանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Дни.Ру-ն: Ուժայիններն անակնկալ են հարձակվել, սակայն զինյալներն ի պատասխան կրակ են բացել, եւ ուժայինները ստիպված են եղել նահանջել: 

“Սեւ մայդան” ԱՄՆ-ում. 37 նահանգներում հզոր բախումներ են /վիդեո/

ԱՄՆ-ի 37 նահանգներում հզոր բախումներ են տեղի ունենում, ցուցարարները փողոց են դուրս եկել: Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի դատարանն արդարացրել է սպիտակամորթ Դարրեն Ուիլսոնին, ով ամռանը կրակել ու սպանել էր անզեն 18 ամյա սեւամորթ տղայի` Մայքլ Բրաունին, հաղորդում է ТАСС-ը: Ոստիկանին անմեղ ճանաչելուց հետո մի խումբ մարդիկ Ֆերգյուսոնում ցույցեր սկսեցին, որոնք վերածվեցին […]

Ծնողները խեղդել են դստերը` “ոչ իրենց մակարդակի” տղայի հետ ամուսնանալու համար /ֆոտո/

Հնդկաստանում հերթական “պատվիր համար” սպանությունն է տեղի ունեցել: Ամուսնական զույգը սպանել է իր 21-ամյա դստերը` ոչ իրենց սոցիալական դասակարգից տղայի հետ ամուսնանալու համար, հայտնում է The Daily Mail-ը: Ոստիկանության տվյալներով` աղջկա սպանության հետ կապված է նաեւ նրա հորեղբայրը: Ընտանիքը բարկացել է` իմանալով, որ Դելիի համալսարանի ուսանողուհի 21-ամյա Բխավնա Յադավն ամուսնացել է սոցիալական այլ խավի ներկայացուցիչ, […]

Ձերբակալվել է նախագահի հաշվապահը /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հաշվապահ Տորրենս Բինը եւ նրա սիրեկանը ձերբակալվել են 15 տարեկան տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու համար, հայտնում է Газета.ру-ն: Նախագահի աշխատակազմի անդամ 66-ամյա Տորրենս Բինը, ով զբաղվում է միջոցների հավաքագրմամբ, համասեռամոլ-ակտիվիստ է: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա նախկին սիրեկանը գաղտնի նկարահանված տեսանյութեր է տարածել, որոնցում քաղաքական գործիչն անչափահաս […]

Վարակեց կանգառում սպասողներին /վիդեո/

Ծիծաղը բուժիչ է. այս մասին չեն դադարում կրկնել մասնագետները: Համացանցում հայտնված` “Մի երկուշաբթի առավոտ, տրամվայի կանգառում” անվանումով տեսանյութում երեւում է, թե ինչպես է տղամարդն իր վարակիչ ծիծաղով համակում մյուսներին:  Դիտեք տեսանյութը, որը դրական զգացումների աղբյուր կդառնա ողջ օրվա համար: 

39 տարի բանտում է անցկացրել ուրիշի գործած մեղքի համար

ԱՄՆ-ի Քլիվլենդի դատարանն ազատ է արձակել 57-ամյա Ռիկի Ջեքսոնին, ով 39 տարի բանտում է անցկացրել ուրիշի գործած մեղքի պատճառով: Տղամարդը ցմահ դատապարտման եր ենթարկվել, սակայն այժմ դատարանի դահլիճից ազատ է արձակվել, գրում է Интерфакс-ը: Ջեքսոնին դատապարտել էին 1975 թվականին, երբ նա դեռ 18 տարեկան էր, նրան մեղադրել էին սպանության համար 12 տարեկան վկայի ցուցմունքի հիման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի