16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

12-ամյա տղայի սպանության տեսագրությունը հայտնվել է համացանցում /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Քլիվլենդի ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որում երեւում է ոստիկանների կողմից 12-ամյա տղայի սպանությունը:

Հիշեցնենք, որ ոստիկանը, տեսնելով մանկահրապարակում խաղալիք ատրճանակը թափ տվող երեխային, գնդակահարել ու սպանել էր նրան:

Տեսանյութում երեւում է, որ ոստիկանն առնվազն 2 անգամ կրակում է երեխայի վրա: Ստացած վնասվածքներից տղան մահացել է:

Ոստիկանությունից հայտնել են, որ 12-ամյա Տամիրին կրակել է ոստիկանության սպա, 26-ամյա Թիմոթի Լեխմանը, հայտնում է РИА Новости-ն:

Նշենք, որ սա արդեն որերորդ դեպքն է, երբ ամերիկացի ոստիկանները սպանում են անչափահասներին՝ առանց հիմքերի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ