27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել. 11 երեխա է մահացել

Չինաստանում միկրոավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով 11 երեխա է մահացել, ինչպես նաեւ վարորդը, հաղորդում է Газета.Ru-ն: Ավտովթարը տեղի է ունեցել Չինաստանի ժամով առավոտյան 8-ին, միկրոավտոբուսը 14 դպրոցականների՝ տարրական դասարանի աշակերտների դպրոց է տանելիս եղել: Վթարի արդյունքում վարորդն ու երեք երեխաներ տեղում մահացել են, եւս 8 երեխա հիվանդանոցում է մահացել: Մնացած երեքի վիճակը ծանր է: Հաղորդվում […]

Յացենյուկը համաձայն է կոալիցիա կազմել Պորոշենկոյի հետ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պարտաստ է ստորագրել երկրի նախագահ Պորոշենկոյի առաջարկած կոալիցիոն համաձայնագրի տակ, հայտնում է Интерфакс-ը: ՛՛Ես մանրամասնությամբ ուսումնասիրել եմ նախագիծը եւ հանրային կերպով հայտարարում եմ, որ պատրաստ եմ դրա տակ իմ ստորագրությունը դնել՛՛,- ասել է նա: Նշենք, որ նախատեսվում է, որ կոլաիցիայի անդամ կդառնան 5 կոսւակցություններ:

Գործարարը կանգառում սպանել է գիտնականի՝ նկատողության համար /վիդեո/

Եկատերինբուրգի կենտրոնում գործարարը կրակել է երկու գիտնականների վրա, որոնք նրան նկատողություն են արել՝ մեքենան սխալ վայրում կայանելու համար, հաղորդում է ТАСС գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել կանգառում: Գործարարը մեքենան կայանել է հենց հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառում, ինչի համար այնտեղ կանգնած երկու գիտնականներ Օլեգ Շեպատկովսկին եւ Վլադիմիր Կուզնեցովը նկատողություն են արել վերջինին: Գործարարն անմիջապես հանել […]

Միխայիլ Շումախերը պարալիզացված է, խոսքի ու հիշողության հետ խնդիրներ ունի

Formula 1-ի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը պարալիզացված է, նա գտնվում է հաշմանդամի սայլակին, խնդիրներ ունի խոսքի եւ հիշողության հետ: Այդ մասին հատնել է նախկին ավտոարշավորդ Ֆիլիպ Ստեյֆը: ՛՛Շումախերն իրեն ավելի լավ է զգում, բայց ամեն ինչ համեմատական է: Նա չի կարողանում խոսել, պարալիզացված է: գուցե ընտանիքի անդամների հետ գտնվելով՝ նա ավելի արագ վերականգնվի, բայց դա չափազանց դժվար […]

Այսօր տղամարդկանց միջազգային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, տղամարդկանց միջազգային օրն է: Այս տոնն առաջինանգամ նշել են1999թ.-ին, Տրինիդադ և Տոբագոյում: Ավելի ուշ տոնը հավանության է արժանացել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և վերջապես ՄԱԿ-ի կողմից: Տղամարդկանց միջազգային օրվա ստեղծման նպատակը գենդերային դիսկրիմինացիային ուշադրություն հրավիրելն է: Տոնի կազմակերպիչների նպատակն է նաև ուշադրություն հրավիրել տղաների և տղամարդկանց առողջության, ինչպես […]

80-ամյա սերիական մարդասպանը բանտում ամուսնանում է 26-ամյա աղջկա հետ/ֆոտո/

Ցմահ ազատազրկման դատապարտված 80-ամյա սերիական մարդասպան Չարլզ Մենսոնին թույլատրել են ամուսնանալ իր 26-ամյա երկրպագուհու՝ Էֆտոն Էլայն Բարտոնի հետ: Զույգին երեք ամիս ժամանակ է տրվել՝ ամուսնանալու համար: Եթե հարսանեկան արարողությունը տեղի ունենա, դատապարտյալն իրավունք կունենա երկու ընկեր հրավիրել՝ բանտարկյալներից: Ընդհանուր առմամբ, հարսանիքին կարող է միայն 12 հոգի ներկա լինել, հաղորդում է ТАСС գործակալությունը: Մինչ բանտում հայտնվել […]

Աշակերտուհուն դաժանաբար սպանել է նրա ընկերը /ֆոտո/

Չելյաբինսկում օրեր առաջ անհետ կորած ապա սպանված հայտնաբերված 17-ամյա Լենա Պատրուշեւայի մարդասպանը հայտնաբերվել է: Պարզվել է, որ աշակերտուհուն սպանել է նրա սիրած տղան՝ 19-ամյա Կիրիլ Պլանկովը, հայտնում է Российская Газета-ն:   Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նոյեմբերի 7-ին անհետացել է 17-ամյա Լենա Պատրուշեւան: Այդ օրն աղջիկը, սիրած տղայի ուղեկցությամբ, գնացել էր ընկերուհու ծննդյան արարողությանն […]

Բլիթներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է բեմում

Ուկրաինայի Լվովի մարզում բլիթներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է բեմում՝ մրցանակը ստանալու պահին, հայտնում է Интерфакс-ը: Մրցույթում հաղթող ճանաչված 53-ամյա կինը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու և սկսել է իրեն վատ զգալ, ապա մահացել է մինչ բժիշկների ժամանումը։ Նշենք, որ մրցույթն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 15-ին՝ ՛՛Ստրիյ՛՛ շրջանային կենտրոնում անցկացվող փառատոնի ժամանակ։ Կնոջ մահվան […]

Նախագահին հարվածել են ձվերով /ֆոտո, վիդեո/

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ժամանել է Պրահա՝ հանդիպելու Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին: Հանդիպման ժամանակ անհայտ անձը ցանկացել է ձվով խփել Չեխիայի նախագահին, սակայն պատահաբար հարվածել է Գերմանիայի նախագահի գլխին, հայտնում է RT-ն: ՛՛Ձուն դիպել է Գաուկին, նա զարմանքից ցնցվել է, սակայն տոնական միջոցառումը չի ընդհատվել՛՛, – հայտնում է լրատվամիջոցը: Չեխիայի նախագահը ներողություն է խնդրել գերմանացի […]

Ինչպես է հետիոտնը հրաշքով փրկվում՝ հայտնվելով ավտովթարի կիզակետում /վիդեո/

Համացանցում է հայտնվել շոկային մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է հետիոտնը հրաշքով ողջ մնում: Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդը, փողոցն անցնելիս, հայտնվում ավտովթարի կիզակետում՝ հենց տղայի կողքին երկու մեքենա իրար են բախվում: Մի քանի վայրկյանով տղան կորչում է տեսադաշտից, ապա նորից երեւում, գրում է “Росбалт”-ը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված