21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ում ջրհեղեղների հետեւանքով 40 հոգի է մահացել /վիդեո/

ԱՄՆ-ում տոռնադոյի ու ջրհեղեղների հետեւանքով վերջին մի քանի օրերին արդեն 40 հոգի է մահացել, կան վիրավորներ, հայտնում է НТВ.Ru-ն։ Վիճակը ծայրահեղ է հատկապես Տեխասի նահանգում։ Տոռնադոներն ու ջրհեղեղները մեծ ավերածություններ են գործել,  տուժել են շենքերն ու եկեղեցիները, տապալվել են ծառեր: Ոստիկանության տվյալներով՝ Գառլանդում ավերվել են շուրջ 600 տարբեր շինություններ: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ապաստաններ են կազմակերպում […]

Իրաքում գերի են վերցրել ԻՊ առաջնորդին

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գերի են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Օար աշ-Շիշանիին։ Հատուկ գործողությունները տեղի են ունեցել Իրաքում՝ Կիրկուկում, հայտնում է ТАСС գործակալությունը։ Հայտնի է նաեւ, որ հատուկ գործողությունների արդյունքում 7 ահաբեկիչ է ոչնչացվել։

Հույսը՝ մութ ժամանակներում․ Մեծ Բրիտանիայի թագուհու Սուրբ ծննդյան խոսքը

Այսօր՝ կաթոլիկ աշխարհի Սուրբ ծնունդի օրը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ իր ավանդական ուղերձն է հղել։ Նա ասել է, որ այսօր ժամանակն է հիշել այն ամենը, ինչի համար մենք շնորհակալ ենք։ «Այս տարի աշխարհը ստիպված էր դիմադրել «մութ ժամանակների»։ Բայց Աստվածաշնչում ասվում է՝ «Եւ լույսը շողում է մթության մեջ, եւ մթությունը չի գրավել այն»։ Թագուհին […]

ԻՊ ահաբեկիչները 50 հոգու են գլխատել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  ահաբեկիչները գլխատել են իրենց 50 կողմնակիցներին։ Ինչպես պարզվել է, ահաբեկիչները գլխատել են իրենց անդամներին, քանի որ վերջինները հրաժարվել են իրենց վրա պայթուցիկ գոտիներ կրել կռիվների ժամանակ։ Ահաբեկիչները նրանց մեղադրել են վախկոտության մեջ ու մասսայական սպանել նրանց։  

Որտեղ եւ ում հետ է Նոր տարին դիմավորելու Վլադիմիր Պուտինը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը, ինչպես նախորդ տարիներին, Ամանորը կտոնի տանը՝ ազգականների ու մերձավորների շրջապատում, գրում է Ria.ru-ն: «Մինչեւ ամսի 30-ը ներառյալ նախագահի աշխատանքային գրաֆիկն արդեն պլանավորված է, նախագահն աշխատելու է։ Իսկ Ամանորը նա ավանդաբար կդիմավորի տանը, ազգականների ու մերձավորների հետ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը որտեղ է դիմավորելու Նոր […]

Թուրք-ադրբեջանական դաշինք ընդդեմ Ղարաբաղի. Վրաստանը միանում է

Նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Պաշտոնապես հայտարարվել է, թե նախարարները քննարկել են եռակողմ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցեր, հայտնում է RUSARMINFO-ն։ Ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը ասել է, որ սա փորձ է Անդրկովկասում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ինչ-որ դաշինքի տպավորություն թողնելու։ «Թուրք-ադրբեջանական […]

Տղամարդը ընկել է 5-րդ հարկից եւ միայն թեթեւ կոտրվածք է ստացել /վիդեո/

Յարոսլավլում 39-ամյա տղամարդը ցած է ընկել 5-րդ հարկի պատուհանից։ Տղամարդը գնացել է ծանոթների տունեւ պատահաբար վայր է ընկել, սակայն թե ինչ հանգամանքներում, դեռեւս պարզ չէ։ Դիմացի շենքից նկարահանել են տղամարդու ընկնելը, կադրերում երեւում է, որ երկու կին փորձել են փրկել տղամարդուն, սակայն նա միեւնույնն է՝ ընկել է։ 5-րդ հարկից ընկնելով՝ տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել, […]

Սոմալիում արգելվել է Ամանորը նշելը

Սոմալիում պաշտոնապես արգելվել է ամանորը նշել եւ նմանատիպ միջոցառումներ անցկացնել։ Նման որոշում է կայացրել երկրի կառավարությունը։ Ինչպես պարզաբանել են կառավարությունից, նման որոշում է կայացվել, քանի որ այդ տոնակատարությունը որևէ կապ չունի իսլամի հետ, եւ այդ տոնը չպետք է նշվի։ Անգամ զբոսաշրջիկների համար մասսայական տոնակատարություններ չպետք է անցկացվեն։  

Հայ տնտեսագետը՝ Արգենտինայի Ազգային բանկի նախագահ

Ազգությամբ հայ տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը երեկ նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում, գրում է Prensa Armenia-ն: Մելքոնյանին այդ պաշտոնում նշանակել է Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրին։ Մելքոնյանը նշել է, որ իր ղեկավարած բանկն «ավելի ակտիվ դեր կունենա որպես զագացման բանկ»: Կարլոս Մելքոնյանը 1980-ական թվականներին աշխատել է Արգենտինայի Կենտրոնական բանկում, այնուհետև որպես մասնավոր խորհրդատու՝ Համաշխարհային բանկում:

Օբաման կոչ է արել Սուրբ ծնունդին աղոթել ահաբեկիչների կողմից հալածվող քրիստոնյաների համար

ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման կաթոլիկական Սուրբ ծնունդի նախօրեին կոչ է արել աղոթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից հալածվող քրիստոնյաներին, գրում է ria.ru-ն։ «Մերձավոր Արեւելքի առանձին շրջաններում, որտեղ եկեղեցական զանգերը Սուրբ ծննդին ղողանջել են դարեր շարունակ, այս տարի կլռեն, քանի որ ահաբեկիչները գազանություններ են արել այդ վայրերում։ Հիշենք մեր քրիստոնյա եղբայրներին, ովքեր հալածվել ու վտարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի