21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ում հայազգի թմրավաճառ է ձերբակալվել

Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է տեղի հայազգի 55-ամյա բնակիչ Մարտիկ Բաղոմյանն։ Նրա տնից առգրավվել է 5 կգ ափիոն, 1 կգ հերոին, 200 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, գրում է Los Angeles Times-ը։ Ոստիկանությունից նշել են, որ քննիչները խուզարկել են Մարտիկ Բաղոմյանի տունը, որտեղ նա ապրում էր կնոջ և երկու դեռահաս երեխաների հետ։ Առգրավված իրեղեն ապացույցների մեջ կան […]

Օրը ցերեկով թալանել են Օբամայի թիկնապահին /ֆոտո/

Վաշինգտոնի կենտրոնում թալանել են Օբամայի թիկնապահին, գողացել են նրա տարբերանշանը, զենքը, ձեռնաշղթաները, հայտնում է НТВ-ն։ Գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, եր տղամարդն իր մեքենան կայանել է ավտոկայանում եւ դուրս եկել մեքենայից։

Հայաստանն առաջին երկիրն էր, որ արձագանքեց տեղի ունեցածին․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն անդրադաձել է Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» ինքնաթիռի կործանմանը։ Նա Թուրքիայի հարձակումը  «գրեթե դավաճանություն» է որակել, գրում է РИА Новости-ն։ «Մեզ համար այդ արարքն իրոք գրեթե դավաճանություն էր: Մենք բոլորովին չէինք ակնկալում նման գործողություններ նրանցից, ովքեր ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մասնակցում են […]

Ահաբեկիչները սպառնում են սպանել «Միսս Իրաք»-ին, եթե չհամաձայնվի սեքս-գերուհի դառնալ /ֆոտո/

Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ անցկացվեց «Միսս Իրաք» գեղեցկության մրցույթը։ Եւ այժմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են հաղթող գեղեցկուհի Շայմե Քասիմին։ Նրան սպառնացել են սպանել, եթե չհամաձայնվի ահաբեկիչների սեքս-գերուհին դառնալ։ Նրանք ասել են, որ գեղեցկուհին հենց հիմա պետք է ահաբեկիչների ճամբար մեկնի՝ նրանց սեռական ծառայություններ մատուցելու, հակառակ դեպքում նրան դաժանորեն կսպանեն։ Նշենք, […]

Պետդուման մերժել է․ ծնողներին տեղյակ չեն պահի իրենց 15 տարեկանից բարձր դուստրերի՝ աբորտ անելու մտադրության մասին

Ռուսաստանի Պետդումա նախագիծ էր մտցվել, որով առաջարկվում էր , որպեսզի բժիշկները ծնողներին հայտնեն իրենց 15 տարեկանից բարձր դուստրերի՝ աբորտ անելու ցանկության մասին։ Դումայում այսպես կոչված «անչափահասների իրավունքները» ավելի բարձր են դասվել չծնված երեխաներին փրկելուց, հայտնում է РИА Новости -ն։ Ներկայումս, համաձայն ՌԴ օրենքի, 15 տարեկանից սկսած՝ աղջիկները կարող են ինքնուրույն որոշել՝ աբորտի դիմել, թե ոչ։ […]

Ինչպես են ահաբեկիչները կանանց սեքս-ստրկուհիների վերածում /վիդեո/

Համացանցում շոկային տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները բռնանում կանանց վրա։ Նրանք «կենդանի ապրանքը» ընտրում են՝ սեքս-ստրկուհի դարձնելու համար, հայտնում է LifeNews-ը։ Տեսանյութում երեւում է, որ ահաբեկիչները ստիպողաբար տանում են երիտասարդ կանանց եւ աղջիկներին իրենց ընտանիքներից, որպեսզի գերուհի դարձնեն։ Եւ այդ ամենը տեղի է ունենում նրանց ամուսինների […]

Ահաբեկիչները հարձակվել են Դեյր-Էզ-Զորի դպրոցի վրա, աշակերտներ են մահացել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր հարձակվել են սիրիական Դեյր-Էզ-Զորի դպրոցի վրա, ինչի արդյունքում 9 աշակերտուհի է մահացել, 15 երեխա վիրավորվել է, հայտնում է lifenews.ru-ը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Ռամզան Քադիրովին տուգանել են՝ առանց ամրագոտին կապելու երթեւեկելու համար /վիդեո/

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է, որ այն բանից հետո, երբ համացանցում է տեղադրել տեսանյութ, թե ինչպես է մեքենա վարում առանց ամրագոտին կապելու, իրեն տուգանել են։ Մեքենայում եղել են նաեւ Քադիրովի երեխաները, ովքեր նույնպես ամրագոտին չէին կապել։ «Իդեալական մարդիկ չեն լինում։ Ցավոք, ես էլ եմ սխալվում։ Տեսանյութը ոստիկանները տեսել են ու արագ արձագանքել, ու ես […]

Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ՝ լիբանանցի աղջիկներին

100 LIVES նախաձեռնությունը սահմանում է միջազգային հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիի անվան ամենամյա նոր կրթաթոշակ: «Որպես մարդու իրավունքների հարցերով զբաղվող փաստաբան եւ առաջատար իրավապաշտպան՝ Ամալ Քլունին ոգեշնչման աղբյուր կարող է լինել ողջ աշխարհի երիտասարդ կանանց համար: Նա ոչ միայն ազնվության, կարեկցանքի եւ նվիրվածության մարմնավորում է, այլեւ խորհրդանշում է աշխարհի քաղաքացու կերպարը: 100 LIVES նախաձեռնությունը գիտակցում է […]

Պայթյուն բնակելի շենքում․ մի քանի հարկ փլվել է /վիդեո/

ՌԴ Վոլգոգրադում պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքերից մեկում։ Ամենայն հավանականությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։ Պայթյունի հետեւանքով այրվել են բարձրահարկ շենքի 9 հարկերը, շենքը մասնակիորեն փլվել է։ Lifenews-ի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 10 վիրավոր կա, նախնական տվյալներով՝ մեկ զոհ։ Վիրավորները պատմել են, որ ստիպված են եղել պատուհաններից ցած նետվել՝ ողջ մնալու համար։ Ոստիկանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի