16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

2015-ի ամենատպավորիչ լուսանկարները /ֆոտոշարք/

Իսպանիայում ամենամյա փառատոնի ժամանակ ցլի վազքը Պաղեստինցի տղան պառկել է իր ընտանիքի փլված տան վրա Ֆրանսիայում ահաբեկչության զոհերի հիշատակի լռության րոպե Փախստականները կոտրել են ոստիկանական պատնեշը Մակեդոնիայի սահմանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զրուցում են Փախստականները՝ Մյանմայի ճամբարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարզվում է Թռչունը «հարձակվել է» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ […]

Ինչու է արտասվել նախագահ Օբաման /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զարմացրել է բոլորին՝ լաց լինելով ելույթի ժամանակ։ Նա հիշել է հրազենից մահացած զոհերին ու չի կարողացել զսպել արցունքները։ Համաձայն վիճակագրության՝ ԱՄՆ-ում միայն անցած տարվա ընթացքում մոտ 30 հազար մարդ է մահացել հրազենային վնասվածքից։ «ԱՄՆ-ը միակ վտանգավոր երկիրը չէ աշխարհում, ամեն տեղ էլ դաժան ու վտանգավոր մարդիկ կան։ Բայց մենք միակ զարգացած […]

Բողոքի ակցիաներ Քելնում․ պահանջում են դադարեցնել բռնությունները կանանց նկատմամբ /վիդեո/

Քելնի բնակիչները մասսայական ակցիաներ են իրականացնում, նրանք բողոքում են փախստականների դեմ՝ մեղադրելով նրանց աղջիկների վրա հարձակվելու մեջ։ Ամանորի գիշերը փախստականները մասսայական հարձակվել են կանանց վրա, բռնաբարել նրանց։ Ավելի քան 100 հարձակում է տեղի ունեցել՝ բռնաբարություններ, թալան, ծեծ եւ այն։ Քաղաքի բնակիչները մեղադրում են տեղի ոստիկանությանը, որ նրանք թաքցնում են այս հարձակումները՝ փախստականների դեմ մեծ ալիքներ […]

Ռուսաստանում եւ աշխարհում ուղղափառները տոնում են Սուրբ ծնունդը /վիդեո/

Այսօր՝ հունվարի 7-ին, ողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաները տոնում են Սուրբ ծնունդը։ Ռուսաստանում եւ աշխարհի 70 երկրներում այսօր առավոտյան Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

Սանկտ-Պետերբուրգի երկնքում միանգամից 3 արեւ է ծագել /վիդեո/

Երեկ Սանկտ-Պետերբուրգի բնակիչները բացառիկ տեսարանի են ականատես եղել։ Պետերբուրգի երկնքում միանգամից 3 արեւ է ծագել։ Գիտնականները այս օպտիկական բացառիկ երեւույթն անվանում են Գալո։ Այս երեւույթն առաջանում է խիստ սառը եղանակի դեպքում։

62-ամյա նախագահն ամուսնացել է

Էստոնիայի 62-ամյա նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը 38-ամյա Իեվե Կուպցեն է, ով Լատվիայի ներքին գործերի նախարարության կիբերանվտանգության բաժնի ղեկավարն է։ Հարսանիքը տեղի է ունեցել Էստոնիայում, հայտնում է РИА Новости-ն։ Հարսանեկան արարողությանը ներկա է եղել 40 հոգի, զույգի ամենամտերիմները, քահանաներն էլ արարողությունն անց են կացրել երեք լեզուներով՝ էստոներեն, լատիշերեն եւ անգլերեն։ Էստոնիայի […]

Ամանորի գիշերը երկու զույգ երկվորյակ է ծնվել՝ երկուսն էլ տարբեր տարում /վիդեո/

Այս Ամանորի գիշերը ԱՄՆ-ում միանգամից երկու զույգ երկվորյակներ է ծնվել, ընդ որում՝ երկուսն էլ գրանցվել են մեկը մի տարում, մյուսը՝ հաջորդ։ Երկու երկվորյակներն էլ քույր ու եղբայր են, մեկը ծնվել է 23,59 րոպեին, մյուսը՝ հունվարի 1-ին՝ 00,03-ին։ Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՄՆ-ում հայ ամուսնական զույգ է սպանվել /վիդեո/

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ ամուսնական զույգ է սպանվել։ Ամուսինները սպանվել են Օնտարիոյի գերեզմանատանը, նրանց վրա կրակել է նրանց հարազատներից մեկը՝ 71-ամյա Կարապետ Քալաջյանը, հայտնում է Fox 11 հեռուստաընկերությունը։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 60-ամյա Միսակ Մինասյանի ու 59-ամյա Հռիփսիմե Մինասյանի սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, նրանց սպանած տղամարդը եղել է Հռիփսիմե Մինասյանի քրոջ ամուսինը։ Վերջինը […]

Շամպայնի վաճառքի ռեկորդ է գրանցվել

Այս տարի շամպայնի համաշխարհային ռեկորդ է սահմանվել:  Խմիչքը, որ ամենաշատն է ասոցացվում Նոր Տարվա հետ, անցած տարի ռեկորդային վաճառք է ունեցել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Ըստ պարբերականի՝ անցած տարում աշխարհում վաճառվել է 4.7 մլրդ եվրոյի շամպայն: Մասնագետների հավաստիացմամբ՝ սա 8-ամյա ռեկորդ է, ինչը գերազանցում է 2007 թ-ի նույն ժամանակահատվածի համար գրանցած ռեկորդը: Նշվում է […]

Սիրիայում 5 հայ է զոհվել

Սիրիայի հյուսիս-արեւելքում Ղամիշլի քաղաքի ասորական թաղամասում հնչած պայթյունների հետևանքով 16 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Arevelk.am-ից: Նշվում է, որ հնչած երեք պայթյունի հետևաքով նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել են։ Զոհերի մեջ հինգ հայեր են եղել: Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի