01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Նախկին կանցլերը քննադատել է Մերկելին

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերը աբսուրդ է անվանել հակառուսական սանկցիաները, նա նշել է, որ դա միայն կխորացնի Ուկրաինայի հիմնախնդիրը։ Նա նաեւ քննադատել է ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունը եւ ասել, որ փախստականներին ընդունելը սխալ է։ «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ավելացվում են՝ չնայած Մինասկի պայմանավորվածությունների առաջընթացին։ Դա ուղղակի աբսուրդ է»,- ասել է նա։

Charlie Hebdo-ն ծաղրել է փախստականների հարձակումները կանանց վրա Քյոլնում /ֆոտո/

Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսը կրկին մեծ քննադատության է արժանացել։ Երգիծական հանդեսն այս անգամ ծաղրել է Քյոլնում փախստականների հարձակումները կանանց վրա։ Լուսանկարում աղջիկներ են պատկերված, ովքեր փորձում են փախչել արաբական արտաքինով տղաարդկանցից, որոնք ձեռքերը դեպի նրանք են մեկնել։ Ծաղրանկարում պատկերված է նաեւ սիրիացի 3-ամյա փոքրիը, ով մահացել էր նախորդ տարվա սեպտեմբերին՝ նավաբեկության արդյունքում։ Նկարը մեկնաբանված է․ «Ինչ […]

Յուրի Լուժկովն ու իր մեծահարուստ կինը կրկին պսակադրվել են /ֆոտո/

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ու նրա կինը՝ Ելենա Բատուրինան կրկին պսակադրվել են՝ իրենց ամուսնության 25-ամյակի կապակցությամբ։ «Մենք նաեւ այն կյանքում ենք պատրաստվում միասին լինել»,- ասել է Լուժկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են կրկին պսակադրվել։ Նրանք պսակադրվել են մերձմոսկովյան իրենց ամառանոցում գտնվող եկեղեցում։ Նշենք անեւ, որ Բատուրինան 3 տարի անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ կանանց […]

Ինչու է Օբաման զանգահարել Պուտինին /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ քննարկել Ուկրաինայի հիմնախնդիրը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Կիեւը պետք է կատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունը։ Նախագահները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի խնդիրները։  

Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի

  Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները: […]

Կինը երկու երեխաներին իբրեւ ստրուկ է պահել

Նյու Յորքի բնակչուհի Սուկ Յոնգը Հյուսիսային Կորեայից երկու երեխաների իր տանը ստրուկի տեղ է պահել, նրանց ստիպել է աշխատել իր տանը, ինչպես նաեւ դրսում։ Կինը խլել է երեխաներին իրենց մորից 2010 թվականին, խլել է նրանց փաստաթղթերն ու ստիպել իրեն ծառայել։ Կինը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։  

Գերմանիայի ներքին գորրծերի նախարարը մեկնում է Թուրքիա․ Ստամբուլի պայթյունի զոհերի մեծ մասը գերմանացիներ են

Գերմանիայի ներքին գորրծերի նախարար Թոմաս դե Մեզյերն այսօր կմեկնի Ստամբուլ, որտեղ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր Գերմանիայի քաղաքացի 8 զբոսաշրջիկ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Մեզյերը Ստամբուլում պետք է հանդիպի Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ: Տեղեկություններ կան այն մասին, որ պայթյունից հետո Գերմանիայի Հանցագործությունների դաշնային վարչությունից հատուկ խումբ է […]

Ոստիկանը պատահաբար սպանել է 12-ամյա աղջկան

ԱՄՆ-ում ոստիկան Կլարկ Ստիլին կրակել է 12-ամյա աղջկա ու նրա հոր վրա, երբ վերջինը ոստիկանի ուղղությամբ զենք է պահել։ Ոստիկանը կրակել է տղամարդու ձեռքին, գնդակը ձեռքը ծակել-անցել է ու կպել 12-ամյա աղջկան։ Սիարան տեղում մահացել է, իսկ նրա հոր կյանքին ոչինչ չի սպառնում։ Ոստիկանները տղամարդու տուն էին եկել՝ առգրավելու ունեցվածքը չվճարած պարտքի դիմաց, սակայն նա […]

Ուկրաինան ու Սիրիան դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին ելույթ է ունեցել Կոնգրեսում, որի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Ուկրաինայում եւ Սիրիայում: «Չնայած այն բանին, որ Ռուսաստանի տնտեսությունը կրճատվում է, նա ռեսուրսներ է ներդնում, որպեսզի ազդի Ուկրաինայի եւ Սիրիայի վրա, երկրներ, որոնք դուրս են գալիս նրա ազդեցությունից»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ը «օգնում է Ուկրաինային՝ […]

Գերմանիան կոչով դիմել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներն ու վիրավորվածները հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը: «Այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր են եղել: Պայթյունը մեծ վնաս  է հասցրել: Ստամբուլում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք հեռու մնալ հրապարակներից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի