07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գերմանիայի ներքին գորրծերի նախարարը մեկնում է Թուրքիա․ Ստամբուլի պայթյունի զոհերի մեծ մասը գերմանացիներ են

Գերմանիայի ներքին գորրծերի նախարար Թոմաս դե Մեզյերն այսօր կմեկնի Ստամբուլ, որտեղ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր Գերմանիայի քաղաքացի 8 զբոսաշրջիկ, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Մեզյերը Ստամբուլում պետք է հանդիպի Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ:

Տեղեկություններ կան այն մասին, որ պայթյունից հետո Գերմանիայի Հանցագործությունների դաշնային վարչությունից հատուկ խումբ է գործուղվել Թուրքիա՝ տեղում աշխատանքներ կատարելու:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս այսօր լինելու է Ստամբուլում, որտեղ նախատեսվում է վերջինիս հրավիրած անվտանգության ժողովը Ստամբուլի նահանգապետարանի համապատասխան պաշտոնյաների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել էր 10, վիրավորվել` 15 մարդ: Ավելի ուշ պարզվել էր, որ զոհվածներից 8-ը գերմանացի զբոսաշրջիկներ են:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ