16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինան ու Սիրիան դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին ելույթ է ունեցել Կոնգրեսում, որի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Ուկրաինայում եւ Սիրիայում: «Չնայած այն բանին, որ Ռուսաստանի տնտեսությունը կրճատվում է, նա ռեսուրսներ է ներդնում, որպեսզի ազդի Ուկրաինայի եւ Սիրիայի վրա, երկրներ, որոնք դուրս են գալիս նրա ազդեցությունից»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ը «օգնում է Ուկրաինային՝ […]

Գերմանիան կոչով դիմել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներն ու վիրավորվածները հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը: «Այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր են եղել: Պայթյունը մեծ վնաս  է հասցրել: Ստամբուլում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք հեռու մնալ հրապարակներից, […]

Երկրաշարժ` Ադրբեջանի տարածքում

Հունվարի 12-ին, ժամը 06.39-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է  4.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 48.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ […]

Հայտնի դիզայները ինքնասպան է եղել Մոսկվայում /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում ինքնասպան է եղել հայտնի ճարտարապետ-դիզայներ Գալինա Միլոսերդնայան։ Նա ցած է նետվել պատուհանից։ Գալինան ընդամենը 31 տարեկան էր, երկու դուստր ուներ՝ 4 տարեկան եւ 6 ամսական։ Նախնական տեղեկություններով՝ կինը տառապում էր հետծննդաբերական դեպրեսիայով։ Միլոսերդնայան աշխատել է միջազգային հայտնի ընկերություններում, ձեւավորել այնպիսի հայտնի ընկերությունների գրասենյակներ, ինչպիսիք են՝ Astra Zeneca, Meryl Lynch/Bank of New York, PriceWaterhouseCoopers, Deutsche […]

Սիրիայում ահաբեկիչները գերի են հանձնվում՝ ցրտից չմահանալու համար /վիդեո/

Սիրիայի եւ Լիբանանի սահմանին ձյունն ու ցածր ջերմաստիճանը ստիպում են ԻՊ ահաբեկիչներին գերի հանձնվել եւ լքել իրենց դիրքերը։ Նրանք նաեւ փորձում են խառնվել փախստականներուն ու Եվրոպա ներթափանցել նրանց հետ միասին։ Արդեն մի քանի օր է՝ Սիրիայում ձյունը չի դադարում, ահաբեկիչները ստիպված հանձնվում են, որպեսզի ցրտից չմահանան։ «Մենք մի քանի դեպք կանխեցինք, երբ Լիբանանից ահաբեկիչները փորձում […]

Այո, Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններ կային, բայց նրանց ոչ ոք չէր վերացնում․ պատրիարք Կիրիլ /վիդեո/

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ ծննդյան հարցազրույցում խոսել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, քրիստոնյաների կոտորածներից։ Նա զուգահեռներ է տարել ներկայիս իրավիճակի եւ պատմության միջեւ։ «Քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունները պատմության ընթացքում անամպ չեն եղել: Եղել են բռնի իսլամացման դեպքեր, քրիստոնեական տարածքների զավթում, օրինակ՝ Բյուզանդիայում, սակայն եթե միայն մարտական գործողությունները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցվել […]

Հայաստանի ռուսական ռազմակայանը «Տախիոն» անօդաչուներ է ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրվել է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերի խմբաքանակով, գրում է РИА Новости-ն։ Ինչպես նշվում է, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման սպառազինությունը համալրել են հայրենական «Տախիոն» ժամանակակից անօդաչու թռչող սարքերը: Զինվորականները մեկ ամսվա ընթացքում նոր անօդաչուները կսովորեն կառավարել Կամխուդ եւ Ալագյազ բարձրլեռնային զինափորձարաններում: «Տախիոն» անօդաչուն նախատեսված […]

Կիեւում երեկույթի ժամանակ բեմադրել են «Սու-24»-ի ռուս օդաչուի մահապատիժը /վիդեո/

Կիեւի ռեստորաններից մեկում տեղի ունեցած երեկույթի ժամանակ բեմադրել են Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» կործանիչի օդաչուի մահապատիժը։ Տեղի ունեցածը տեսագրել են եւ տեսանյութը տեղադրել YouTube-ում: Տղամարդն «օդաչուին» կապած ձեռքերով ծնկի է իջեցրել եւ դանակը խորհրդանշական անցկացրել պարանոցի վրայով, որից հետո հնչել է երաժշտություն, որն «Իսլամական պետության» գրոհայիններ օգտագործում են մահապատժի իրենց տեսանյութերում, գրում է Korrespondent.net-ը: «Մահապատժից» հետո երեկոյի […]

Իսլամիստները Ֆիլիպիններում «խալիֆաթ» են ստեղծել

Ֆիլիպինների չորս ծայրահեղական խմբավորումների զինյալները միավորվել են եւ հայտարարել, որ «Իսլամական պետության» «խալիֆաթի» նահանգ են ստեղծում։ Զինյալները Սիրիայում եւ Իրաքում գործող ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին հավատարմության երդում են տվել, գրում է Tass գործակալությունը:  

Սիրիայում պայթյունի հետևանքով 4 հայ է զոհվել

Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Քամըշլը քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, օրեր առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի երեկոյան՝ քաղաքի ամենամարդաշատ ռեստորաններից մեկում:Պայթյունի հետևանքով զոհվածները բացառապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի