17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Թուրքիայի գերհագեցած տարին. թուրքագետն ամփոփում է

2015 թվականը Թուրքիայում բավական հագեցած էր տարատիպ իրադարձություններով ու զարգացումներով, ինչը, հիրավի, թույլ է տալիս տարին համարել վճռորոշ թուրքական նորագույն պատմության համար: Պատմական տարին կարևոր էր ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ միջազգային իրադարձությունների համատեքստում: Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հաջորդեց քաղաքական ճգնաժամը և կրկնակի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը մեր արևմտյան հարևանի […]

Ավստրալիայում եղևնու վրա ամանորյա լույսերի քանակի համաշխարհային ռեկորդ են սահմանել

Ավստրալական Կանբեռա քաղաքում արհեստական եղևնու վրա ամանորյա լույսերի քանակի համաշխարհային ռեկորդ են սահմանել: Ռեկորդի հեղինակը Դևիդ Ռիչարդսն է: Նա եղևնու վրա 518 838 լուսադիոդային լամպ է դրել, հայտնում է Guinness World Records կայքը: Ռիչարդսին  հաջողվել է գերազանցել Ճապոնիայում սահմանված նախորդ ռեկորդը, և օգնել հարյուր հազարավոր դոլարներ հավաքել բարեգործության համար: Ակցիային մասնակցել են ճարտարապետներ, ինժեներներ, դիզայներներ […]

«Սանտա-Կլաուսը» ուղղաթիռ է առեւանգել

Բրազիլիայում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Հանցագործը, Սանտա-Կլաուսի շորերը հագին, ուղղաթիռ է առեւանգել։ Ինչպես պարզվել է, սկզբում տղամարդը պարզապես վարձել է ուղղաթիռը, ասել, որ «անակնկալ» պետք է անի մարդկանց։ Իսկ հետո նա զենքով սպառնացել է օդաչուին ու պահանջել, որ մոտակա ֆերմաներից մեկի ուղղությամբ թռչի։ Այնտեղ նա իջեցրել է օդաչուին, կապել նրան եւ մի այլ հանցագործի […]

50-ից ավելի Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ է մասնակցել Մանհեթենի կենտրոնում անցկացված շքերթին

Օրեր առաջ ավելի քան 50 Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ է մասնակցել Մանհեթենի կենտրոնում անցկացված ամանորյա շքերթին: Երթն ուղեկցվել Է ռուսական երգերով հարմոնի հնչյունների ներքո, անցորդներին հուշանվերներ բաժանելով, Ռուսաստանից բերված կոնֆետներ հյուրասիրելով, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի պատկերներով օրացույցներ եւ մատրյոշկաներ բաժանելով: Շքերթն սկսվել է Մանհեթենի արեւելյան մասում գտնվող Սուրբ-Նիկոլաեւյան տաճարից: Այնուհետեւ Ձմեռ պապերը Ձյունանուշիկների հետ զբոսնել են […]

CNN-ի հաղորդավարուհին ուշաթափվել է ուղիղ եթերում /վիդեո/

CNN հեռուստաընկերության հաղորդավարուհի Պոպպի Հերլոուն ուշագնաց է եղել ուղիղ եթերում։ Կադրերում երեւում է, որ հաղորդավարուհու խոսքը սկզբում անհասկանալի է դառնում, հետո կորչում։ Ավելի ուշ հաղորդավարուհին ներողություն է խնդրել ու շնորհակալություն հայտնել իր համար անհանգստացողներին։

Տղամարդը սպանել է նախկին կնոջը, երեխաներին ու զոքանչին

ՌԴ Տյումեն քաղաքում 4 հոգու սպանություն է տեղի ունեցել։ Սպանվել են 24-ամյա կինը, նրա մայրն ու երկու երեխաները։ Ինչպես պարզվել է,  սպանությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը։ Զույգը մեկ տարի առաջ բաժանվել էր, եւ Դարյան երեխաների հետ գնացել էր մոր տուն։ Զաուրն այդ օրը եկել է կնոջ հետ հաշտվելու, սակայն նրանք վիճել են, եւ տղամարդը […]

Ոստիկանը սպանել է ընկերներին՝ իրեն ծաղրելու համար

Մոսկվայում ոստիկանը կրակել է ու սպանել է ընկերոջը ու վիրավորել մյուսին, ովքեր իրեն ծաղրել են։ 42-ամյա  տղամարդն ընկերներին հրավիրել է իր տուն, որտեղ էլ խնջույքի ժամանակ նրան սկսել են ծաղրել։ Տղամարդու և հյուրերի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետև տան տերը կրակ է արձակել հյուրերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը` մարմնական […]

Իրադարձություններ, որոնք ցնցեցին աշխարհը /վիդեո/

Ընթացիկ տարին, ցավոք, լի էր ողբերգական իրադարձություններով։ Տեղի ունեցան այնպիսի դեպքեր, որոնք իրենց դաժանությամբ, ողբերգականությամբ ցնցեցին աշխարհը։ 2015-ին հազարավոր մարդիկ զոհվեցին ողջ աշխարհում, զոհվեցին ահաբեկչության արդյունքում։ Ռուսական օդանավը, Փարիզյան ահաբեկչությունները, Յեմենի մայրաքաղաքի պայթյունը․․ այս ցանկը կարելի է շատ շարունակել։ Ցավոք, 2015-ն ամենից շատ կհիշվի ահաբեկչական գործողություններով, «Իսլամական պետություն» խմբավորման գործած սպանդերով, նրանց տեսանյութերով, որոնք լի էին […]

ԱՄՆ-ում ջրհեղեղների հետեւանքով 40 հոգի է մահացել /վիդեո/

ԱՄՆ-ում տոռնադոյի ու ջրհեղեղների հետեւանքով վերջին մի քանի օրերին արդեն 40 հոգի է մահացել, կան վիրավորներ, հայտնում է НТВ.Ru-ն։ Վիճակը ծայրահեղ է հատկապես Տեխասի նահանգում։ Տոռնադոներն ու ջրհեղեղները մեծ ավերածություններ են գործել,  տուժել են շենքերն ու եկեղեցիները, տապալվել են ծառեր: Ոստիկանության տվյալներով՝ Գառլանդում ավերվել են շուրջ 600 տարբեր շինություններ: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ապաստաններ են կազմակերպում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի