07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Այո, Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններ կային, բայց նրանց ոչ ոք չէր վերացնում․ պատրիարք Կիրիլ /վիդեո/

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ ծննդյան հարցազրույցում խոսել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, քրիստոնյաների կոտորածներից։ Նա զուգահեռներ է տարել ներկայիս իրավիճակի եւ պատմության միջեւ։

«Քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունները պատմության ընթացքում անամպ չեն եղել: Եղել են բռնի իսլամացման դեպքեր, քրիստոնեական տարածքների զավթում, օրինակ՝ Բյուզանդիայում, սակայն եթե միայն մարտական գործողությունները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցվել են երկու կողմերից էլ զոհերով, ապա այնպիսի բան, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, իսլամական աշխարհում չի եղել: Վերցնենք Օսմանյան կայսրության օրինակը։ Այո, այնտեղ ապրում էին քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չէր ոչնչացնում»,- ասել է նա։

Տեսանյութը դիտել 7․50  րոպեից

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ