07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երկրաշարժ` Ադրբեջանի տարածքում

Հունվարի 12-ին, ժամը 06.39-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է  4.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 48.440:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում և Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ