22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

ԻՊ գլխավոր դահիճը սպանվել է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հաստատել են իրենց գլխավոր դահիճ Ջիխադի Ջոնի մահը։ Ավելի վաղ զլմ-ներում տեղեկությունների էին տարածվել, որ նա սպանվել է։ Ինչպես պարզվել է, դահիճը տանից դուրս է եկել եւ մոտեցել մեքենային, երբ նրան հարվածել են ինքնաթիռից։ Ջոնը բազմաթիվ մարդկանց է մահապատժի ենթարկել, բազմիցս երեւացել է նաեւ մահապատիժների տեսանյութերում։

Սանկտ Պետերբուրգում խոզագրիպը մեծ թափով տարածվում է․ կան մահացածներ

ՌԴ Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարվել է գրիպի համաճարակի սկսվելու մասին: Այստեղ համաճարակային շեմը գերազանցվել Է 28 տոկոսով, ամենից հաճախ հիվանդանում են 3 – 6 տարեկան երեխաները: Ինչպես լրագրողներին ասել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճակաբանական հսկողության՝ Սանկտ Պետերբուրգի վարչության բաժնի պետ Իրինա Չխինջերիան, քաղաքում համաճարակաբանական շեմը գերազանցվել Է միջին հաշվով 28 տոկոսով, չափահասների մոտ հիվանդացությունն ավելի ցածր Է, 3 – […]

Թուրքիայի ներկայությունն արդեն անտանելի է․ Իրաքի արտգործնախարար

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին ընդունել է Բաղդադում  ԱՄՆ-ի դեսպան Ստյուարտ Ջոնսին, Ֆրանսիայի դեսպան Մարկ Բարթինիին և Անգլիայի դեսպանի օգնական Բելինդա Լեվիսին: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ hանդիպման ժամանակ Ջաֆերին անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը: Իրաքի արտգործնախարարը ցանկություն է հայտնել, որպեսզի նշյալ երեք  երկրներն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Իրաքին: «Իրաքյան տարածքում թուրքական […]

Ամալ Քլունին կարող է պաշտպանել Խադիջա Իսմայիլովային ՄԻԵԴ-ում

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին կարող է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի գործը, որն արդեն ուղարկվել է ՄԻԵԴ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Ներկայումս այդ հարցը քննարկվում է։   Հարկ է նշել, որ Իսմայլովան ՄԻԵԴ է դիմել 2015թ. սեպտեմբերին՝ բողոք ներկայացնելով ապօրինի կալանքի դեմ:

Սահակաշվիլին ուժայինների մասին գաղտնի տվյալներ է հրապարակել /վիդեո/

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ նա համացանցում հրապարակել է գաղտնի տվյալներ ուկրաինացի ուժայինների դիրքերի մասին Դոնբասում։ Սահակաշվիլին Դոնբաս է մեկնել՝ ուժային գործողությունների, եւ այնտեղ նկարահանել է ուժայինների դիրքերը, դեմքերը եւ անգամ քարտեզը, իսկ տեսանյութը տեղադրել է համացանցում։ Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, Սահակաշվիլու հրապարակած տեսանյութում ռազմական բոլոր գաղտնիքները բացահայտվում […]

Թուրքիայի և Ադրբեջանի կոռուպցիոն գործակցությունը Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի օրինագծերում

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Demokrathaber.net» կայքում հրապարակվել է «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» վերտառությամբ հոդված: Հոդվածում նշվում է, որ հունվարի 26 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում քվեարկության է նախապատրաստվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երկու առանձին օրինագիծ, գրում է Ermenihaber.am-ը: «Իրավիճակը գնահատող միջազգային անկախ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն […]

Գերմանիայում Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառմանը կմասնակցի նաև ազգությամբ թուրք պատգամավորը

Գերմանիայի Էսսինգլենի քաղաքապետարանի մշակույթի վարչության, քաղաքային գրադարանի և արխիվի կողմից կազմակերպվող «52 x Esslingen» նախագծի շրջանակներում այս օրերին քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են տեղի ունենում: Նույն նախագծի շրջանակներում հունվարի 19-ին կանցկացվի «1915/1916 թթ. Հայոց ցեղասպանություն. երեկ և այսօր» խորագրով համաժողով, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ «Yeniposta.de» լրատվական կայքի` համաժողովին ելույթ կունենա Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, […]

Մոսկվայի օդանավակայանները չեղարկել կամ հետաձգել են 100-ից ավելի չվերթ

Մոսկվայի բոլոր օդանավակայանները ստիպված են եղել չեղարկել կամ հետաձգել ավելի քան 100 չվերթ՝ ուժեղ ձյան պատճառով։ Մոսկովյան խոշոր օդանավակայանները՝ Դոմոդեդովոն, Շերեմետյեւոն եւ Վնուկովոն որոշ չվերթեր այդուամենայնիվ իրականացնում են, սակայն ուժեղ ձյունը խանգարում է ինքնաթիռներին օդ բարձրանալ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայում ուժեղ ձյուն է սպասվում, որը շարունակվելու է նաեւ վաղը։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը երկրում գրիպի համաճարակի մասին է հայտարարել

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը երկրում գրիպի համաճարակի մասին է հայտարարել։ Նախարար Վերոնիկա Սկվարցովան հայտարարել է, որ երկրում գրիպի համաճարակը ժամանակից շուտ է սկսվել, գրում է Interfax.ru-ն։ «Մեզ համար սա շուտ է: Նախկինում ամեն ինչ ավելի ուշ էր լինում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս տարի գրիպի համաճարակը ՌԴ-ում կտարածվի ոչ միայն Չինաստանի հյուսիսային շրջաններից, ինչպես սովորաբար […]

Այլեւս ոչ մի խոզի գրիպ․ Ժիրինովսկին մտել է մկրտության ջուրը /վիդեո/

ՌԴ ուղղափառ եկեղեցին երեկ նշում էր Մկրտությունը։ Եւ չնայած ահավոր ցուրտ եղանակին՝ Մոսկվայում որոշ մարդիկ խիզախել են մտնել մկրտության ջրի մեջ, որոնց թվում՝ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։ Նա մտել է սառցե ջրի մեջ ու դուրս եկել՝ մի պահ կորցնելով խոսելու ունակությունը։ Քաղաքական գործիչը լրագրողներին միայն ասել է՝ վերջ, էլ ոչ մի խոզի գրիպ վախենալու չէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի