22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ակցիաներ Քիշինեւում․ ընդդիմությունն իշխանությանը ուլտիմատում է ներկայացրել /վիդեո/

Մոլդովայում կրքերն ավելի են բորբոքվում։ Մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում, 100 հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով իշխանությունների դեմ, գրում է “Вести”-ն։ «Մենք այնպիսի իշխանությունների օրոք ենք ապրում, որ ասես դժոխքում լինենք։ Նրանք գողանում են եւ չեն կարողանում կշտանալ։ Նրանք ցանկանում են շարունակել ծաղրել մեզ ու ոտքերը սրբել մեզ վրա»,- ասում են մարդիկ։ Ընդդիմությունը նույնպես […]

ՌԴ մի շարք քաղաքներում կարանտին է մտցվել․ խոզագրիպը մոլեգնում է

Այսօր ՌԴ տարբեր քաղաքներում կարանտին է մտցվել՝ կապված խոզագրիպի հետ։ Մասնավորապես, Կամչատկայի շրջանում կարանտին է։ «Դա նշանակում է, որ արգելված են մասսայական միջոցառումները փակ տարածքներում, խստացված ծառայություն է հիվանդանոցներում, ուսումնական հաստատությունները փակ են»,- հայտարարվում է հաղորդագրության մեջ, որը տարածվել է շրջանի իշխանությունների կողմից։ Նրանք հայտնել են նաեւ, որ խոզագրիպի դեմ դեղամիջոցների դեֆիցիտ գոյություն չունի, իրենք […]

ԻՊ զինյալները համացանցում տեսանյութ են տարածել, որում Փարիզում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչներն են /ֆոտո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ներկայացված են Փարիզի ահաբեկչական գործողություններին մասնակցած զինյալները: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների տարածած տեսանյութում նրանք գլխատել են մի քանի պատանդների, գրում է Daily Telegraph-ը: Կադրերը նկարահանվել են անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած հարձակումից առաջ, բայց հրապարակվել են հունվարի 24-ի երեկոյան: Թե երբ է ստույգ նկարահանվել հոլովակը՝ հայտնի չէ: Նրանց թվում, ովքեր […]

ԱՄՆ-ում ձնամրրիկի հետեւանքով արդեն 28 հոգի է մահացել

ԱՄՆ-ում ավելանում է ձնամրրիկի հետեւանքով զոհերի թիվը, արդեն 28 մարդ մահացել է եղանակային այս իրավիճակի հետեւանքով։ Երկրի մի շարք նահանգներում արտակարգ դրություն է մտցվել, փակվել են պետական կառույցները, հասարակական տրանսպորտը չի աշխատում։ Իշխանությունները մարդկանց կոչ են անում հնարավորինս քիչ երթեւեկել, փողոցներում ձնակույտերի բարձրությունը 70 սմ է։ Հայտնի է սակայն, որ իրավիճակը առաջիկայում կամաց-կամաց կբարելավվի։

Ռուսաստանի 60 խոշոր քաղաքներում գրիպի համաճարակ է հայտարարված /վիդեո/

ՌԴ 60 խոշոր քաղաքներում գրիպի համաճարակ է։ Իրավիճակը հատկապես վտանգավոր է Սանկտ-Պետերբուրգում, այստեղ օրական 11-12 հազար մարդ է հիվանդանոցներ դիմում, մեծ մասը՝ երեխաներ։ Բժիշկներն անհանգստանում են՝ այս տարի գրիպի հատկապես ծանր տեսակն է տարածված, որը լուրջ հետեւանքներ է առաջացնում։ Գրիպի հետեւանքով մահվան դեպքեր են արձանագրվում, հիմնականում նրանց մոտ, ովքեր ուշ են դիմել հիվանդանոց։ Մանրամասները՝ տեսանյութում […]

ԱՄՆ-ում հզոր ձնամրրիկի պատճառով 8 մարդ է մահացել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան ափին ձյան առատ տեղումների հետևանքով 8 հոգի է մահացել, գրում է lifenews.ru-ն։ ԱՄՆ քաղաքացիները զոհվել են վատ եղանակային պայմանների և ճանապարհներին առաջացած մերկասառույցի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից: Միացյալ Նահանգների Արևելյան ափի արդեն 11 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունվարի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել ինքնաթիռների ավելի քան 7100 չվերթներ: […]

Դեռահասը կրակ է բացել դպրոցում․ կա 4 զոհ

Կանադայի Լա Լոշ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 հոգի է մահացել։ Ինչպես պարզվել է, կրակողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներից մեկն է։ Հանցագործը նախ սեփական տանը կրակել է իր երկու եղբայրների վրա ու սպանել նրանց, այնուհետև շարժվել դեպի դպրոց: Դպրոցում նա եւս երկու հոգու է սպանել, որոնց թվում ՝ քաղաքապետի […]

Գրոզնիում մեկ միլիոն մարդ է փողոց դուրս եկել՝ ի պաշտպանություն Քադիրովի /վիդեո/

Նախօրեին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ակցիա է տեղի ունեցել, որին մեկ միլիոն մարդ է մասնակցել։ «Մեր ուժը միասնության մեջ է» կարգախոսով ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու երկրի նախագահ Ռամզան Քադիրովին։ Ավելի վաղ Քադիրովը հայտարարել էր, որ արտառեժիմային ընդդիմությունը ժողովրդի թշնամին է, եւ կոչ է արել նրանց դատապարտել՝ հակաժողովրդական քայլերի համար։ Այս հայտարարությունից հետո մի […]

Ռուբլին շարունակում է անկում ապրել․ մասնագետները խուճապ չեն տեսնում

Ռուսական ռուբլին մեծ թափով անկում է ապրում, սակայն ոչ ռուս մասնագետները, ոչ Կրեմլը խուճապի պատճառ չեն տեսնում։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ Կենտրոնական բանկը հետեւում է իրավիճակին եւ մի շարք սցենարներ ունի՝ իրավիճակը հարթելու։ Sberbank CIB-ի ավագ մասնագետ Վլադիմիր Պանտյուշինը եւս համարում է, որ իրավիճակը խուճապային չէ։ «Ես սա […]

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Իսլամական պետություն» (ԻՊ- DAİŞ) ահաբեկչական խմբավորման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինված խմբավորման գործունեության դեմ պայքարին առնչվող խնդիրներ: Կողմերը հաստատակամություն են հայտնել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում համագործակցությունը շարունակելու հարցում, գրում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի