14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Զիկա վիրուսը գրավում է աշխարհը

Վտանգավոր Զիկա վիրուսը սպառնում է միլիոնավոր մարդկանց։ Ընդամենն ամիսներ առաջ այն նկատվում էր միայն  Բրազիլիայում, մինչդեռ այսօր ողջ Լատինական Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում լայն տարածում է գտել։ Զիկա վիրուսով վարակվելու դեպքեր են արդեն գրանցվել եվրոպական մի քանի երկրներում՝ Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ Զիկա վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, դրա արդյունքում երեխաները ծնվում են գլխուղեղի […]

Ֆինլանդիան 20 հազար փախստականի է արտաքսում երկրից

Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են արտաքսել իրենց երկրից 20 հազար փախստականի։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Պյայվի Ներգը։ Նա նշել է, որ եթե ներգաղթյալները հրաժարվեն փախստականի ստատուսից, այդ քանակը կարող է փոխվել, հակառակ դեպքում կարտաքսվեն։ Նա կոչ է արել ներգաղթյալներին հրաժարվել այդ ստատուսից ու ինքնակամ հեռանալ։ Միայն 2015-ին Ֆինլանդիա են […]

Հատուկ դպրոցում ծեծել, նվաստացրել ու էլեկտրաշոկով հարվածել են երեխաներին /վիդեո/

Ռուսաստանի Բրատսկ քաղաքի հատուկ-ուղղիչ դպրոցի աշակերտները դիմում-բողոք են ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ ուսուցիչներն իրենց ծաղրում ու ծեծի են ենթարկում։ ՄԻՊ գրասենյակը ոստիկանության հետ ստուգումներ է սկսել, ու պարզվել է, որ դպրոցում երեխաների հանդեպ իրոք վատ են վերաբերվում, նրանց ծեծում են եւ անգամ էլեկտրաշոկով հարվածում։ Ոստիկանությունը դեպքի առթիվ գործ է հարուցել։ Մանրամասները՝ տեսանյութում

«ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը մերժված բանաձևից վտանգավոր է»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հունվարի 26-ին կայացավ Հայաստանին և Արցախին առնչվող 2 զեկույցների քվեարկությունը: Դրանք են՝ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերը կրող զեկույցները: Քվեարկության արդյունքում առաջին բանաձևը մերժվեց, երկրորդը՝ […]

Ռուսաստանում խոզագրիպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 107-ի

Ռուսաստանում մոլեգնում է խոզագրիպը՝ Н1N1 վարակը, որի հետեւանքով երեկվա տվյալներով արդեն 107 հոգի է մահացել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան։ Նա նշել է, որ մահացածներից 4-ը հղի կանայք են, 8-ը՝ երեխաներ։ Նա ասել է նաեւ, որ մահացածները գրիպի դեմ պատվաստված չեն եղել եւ ուշ են դիմել բժշկի։ Նախարարն ասել է, որ իրավիճակը […]

Եղբայրական գերեզմանում 40 կնոջ եւ երեխայի դիեր է հայտնաբերվել /ֆոտո/

Իրաքում եղբայրական գերեզման է հայտնաբերվել, որում 40 կնոջ եւ երեխաների դիեր են եղել, ամենայն հավանականությամբ, սպանված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից։ Մասունքները հայտնաբերվել են Անբար քաղաքում, որը վերջերս իրաքցի զինյալները գրավեցին ԻՊ-ից։   Համացանցում նաեւ լուսանկար է հայտնվել, որում դիերը շարված են փողոցում։ Անբարի քաղաքապետն ասել է, որ իրենք դեպքի առթիվ քննություն են սկսել։

Հատուկ ծառայությունները բացահայտել են ռուսական A321 ինքնաթիռում ռումբ տեղադրողի անունը

Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները պարզել են ահաբեկիչների ինքնությունը, ովքեր մասնակցել են Եգիպտոսից Սանկտ-Պետերբուրգ թռչող ռուսական А321 ինքնաթիռի կործանմանը, հայտնում է LifeNews-ը։ Քննությունը պարզել է, որ պայթուցիկ սարքը ինքնաթիռում տեղադրել է Շարմ-էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, ով կարճ ժամանակ առաջ էր այնտեղ աշխատանքի տեղավորվել։ Պարզվել է նաեւ, որ ռումբը տեղադրվել է բեռնների հատվածում։ Այն ոչ թե պայուսակի մեջ է […]

Կինը ցած է ընկել 300 մետր բարձրությունից /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում դահուկորդուհին ցած է ընկնում 300 մետր բարձրությունից։ Սպորտսմենուհին ֆիլմ էր նկարահանում Ալյասկայի լեռներում։ Օպերատորը ֆիքսել է, թե ինչպես է նա ցած պատահաբար ընկնում ահռելի բարձրությունից։ Կինը հրաշքով ողջ է մնացել, ավելին, նա մի քանի քերծվածք է ստացել եւ ոչ մի վնասվածք։  

Կրկեսի դերասանները Հռոմի պապի համար ներկայացում են կազմակերպել /վիդեո/

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում հանդիպում է ունեցել հավատացյալներից հետ, որից հետո Հռոմի մի շարք կրկեսային արտիստներ Պապի համար ներկայացում են կազմակերպել։ Պապին շատ է դուր եկել կրկեսային ներկայացումը․ «Դուք գեղեցկություն եք ստեղծում։ Իսկ գեղեցկությունը բարենպաստ է հոգու համար եւ մեզ մոտեցնում է Աստծուն»,- ասել է նա։ Տեսանյութը՝ այստեղ

Ղազախստանում հիվանդ երեխայի տեղափոխող ուղղաթիռ է կործանվել

Ղազախստանում MD-600 ուղղաթիռ է կործանվել, որը պետք է հիվանդ երեխային հասցներ հիվանդանոց։ Ուղղաթիռում 5 հոգի են եղել՝ օդաչուն, բժիշկը, ֆելդշերը, մի քանի ամսական երեխան ու նրա մայրիկը։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։ Ամենայն հավանականությամբ՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն էին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված