13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ընտրություններ ԱՄՆ-ում․ ֆավորիտները պարտվել են

Երեկ ԱՄՆ-ում՝ Այովա նահանգում, տեղի են ունեցել նահանգի դեմոկրատական ու հանրապետական կուսակցական կազմակերպություններում ընտրություններ, որոնց արդյունքներով պարզ է դարձել, որ ԱՄՆ-ում նախագահական աթոռի իրական հավակնորդների հինգ հոգի է, գրում է ТАСС գործակալությունը։ Ընտրությունների արդյունքներով՝ հիմնական հավակնորդները տանուլ են տվել, պարտվել են թե Հիլարի Քլինթոնը, թե միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Փոխարենը ընտրություններում հաղթել է սենատոր Թեդ Քրուզը, որը, ըստ լրատվամիջոցների, Այովայում […]

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին եւ Հունգարիային մինչեւ մայիս ժամանակ է տվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին և Հունգարիային մինչև մայիսի 12-ը ժամանակ է տվել պատասխանելու ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և վաղաժամ ազատ արձակելու գործով դատարանի կողմից այդ պետություններին ուղղված հարցերին: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում դիմումատու` հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը, դիմող կողմը ձգտում է ամեն ինչ անել, որ Հայաստանի Հանրապետությունը […]

Ինչու Պորոշենկոն չի սեղմում Մերկելի ձեռքը /վիդեո/

Երեկ Բերլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Հանդիպումը փոքրիկ միջադեպով է սկսվել։ Համատեղ ասուլիսից հետո Պորոշենկոն խախտել է կանոնը՝ մոռանալով պարտադիր ձեռքսեղման մասին։ Մերկելը ստիպված է եղել հասենլ Պորոշենկոյի հետեւից ու նրան հիշեցնել կարգի մասին, որպեսզի լուսանկարիչները կարողանան հասցնել լուսանկարել նրանց ազգային դրոշների ֆոնին։

Հեղափոխության դիմակները․ Ֆրանսիայում Մայդանի մասին ֆիլմ է ցուցադրվել, չնայած Կիեւի խնդրանքին /վիդեո/

Նախօրեին Ֆրանսիական Canal+-ը ցուցադրել է ռեժիսոր Պոլ Մորեյրայի «Ուկրաինա, հեղափոխության դիմակները» վավերագրական ֆիլմը՝ չնայած Ուկրաինայի խնդրանքին, որ եթերից այդ ֆիլմը հանեն։ Ռեժիսորը վերլուծել է Մայդանում տեղի ունեցած իրադարձություններն ու եզրահանգել, որ ժողովրդական հուզումները հօգուտ իրենց շահերի են օգտագործել ազգայնական խմբավորումները, այդ թվում՝ «Պրավի սեկտորը», գրում է Tass.ru-ն: «Նրանք օգտվել են Ուկրաինայի պետական ինստիտուտների թուլությունից եւ ստեղծել են […]

Նոր վիրուսը համաշխարհային սպառնալիք է. ԱՀԿ-ն ահազանգում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը գլոբալ սպառնալիք է ճանաչել։ Փորձագետները հաստատել են, որ Զիկայի բռնկումը արտակարգ իրադրություն է Լատինական Ամերիկայի երկրների համար եւ համաշխարհային մասշտաբի սպառնալիք, հայտնում է BBC-ն: ԱՀԿ-ի տվյալներով՝ միայն այս տարի Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ: Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, […]

Թուրքիան փակել է Հունաստանի հետ ցամաքային սահմանը

Նախօրեին Թուրքիայում որոշում են կայացրել անժամկետ փակել Հունաստանի հետ ունեցած 2 ցամաքային անցակետերը: Ինչպես տեղեկացրել է թուրքական «Vatan»-ը, Իսփալա և Փազարքուլե անցակետերը փակվել են բոլոր տեսակի մուտք ու ելքերի համար: Ինչպես հայտնի է դարձել, անցակետերը փակվել են հունական կողմում գյուղացիների կողմից անցկացված բողոքի ակցիաների պատտճառով,որոնք, իրենց ակցիաների շրջանակում տրակտորներով փակում են ճանապարհները:

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշում երրորդը հայ գործարարն է

Ռուսական Forbes ամսագրի կազմած «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2016» վարկանիշային աղյուսակում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երրորդ տեղում է։ Ցուցակում ներկայացված են Ռուսաստանի տարածքում գտնվող առեւտրային անշարժ գույքի տեղացի եւ արտասահմանցի սեփականատերեր: Մասնակցի տեղը որոշվում է միայն այն եկամտով, որը կարող էր նրան բերել անշարժ գույքը 2015թ.: Վարկանիշի համաձայն`անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է $610 […]

Բարձրացնում են կենսաթոշակներն ու նպաստները /վիդեո/

Ռուսաստանում կենսաթոշակները կբարձրացվեն 4 տոկոսով։ Կբարձրացնեն թե ապահովագրման, թե պետական թոշակները։ 2016-ին ապահովագրական նպաստի չափտ միջինը կկազմի 13 հազար ռուբլի։ Նշվում է նաեւ, որ մանկական նպաստի չափը եւս կավելանա 7 տոկոսով։ Մանրամասները՝ տեսանյութում

Եվրոպայում 10 հազար փախստական երեխա է անհետացել /վիդեո/

Շուրջ 10 հազար փախստական երեխաներ են անհետացել Եվրոպայում, որոնք առանց ազգականների ուղեկցության էին եկել Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից։ Մտահոգություն կա, որ նրանք թրաֆիքինգի զոհ են դարձել։ Եվրոպոլի վարչակազմի ղեկավար Բրայան Դոնալդի խոսքով՝ 5 հազար երեխաներ անհետ կորել են Իտալիայում, եւս հազարը՝ Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում կորած փախստական երեխաների թիվը կրկնապատկվել Է մեկ տարվա ընթացքում: «Նրանցից ոչ […]

13-ամյա Լիզայի խմբակային բռնաբարության լուրը՝ արտգործնախարարների օրակարգում /վիդեո/

Գերմանիայում փախստականների կողմից 13-այա ռուս աղջնակի բռնաբարության փաստը հերքվել է։ Ռուսական եւ գերմանական արտաքին գործերի նախարարությունները շուրջ մեկ շաբաթ քննարկել են այս միջադեպը։ Հիշեցնենք, որ 13-ամյա Լիզան, ով ռուս է, սակայն ընտանիքի հետ բնակվում է Գերմանիայում, անհետացել էր։ Իսկ երբ նրան հայտնաբերել էին, աղջիկն ասել էր, որ իրեն  փախցրել են փախստականներն ու խմբակային բռնաբարել։ Այժմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի