21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Հիլարի Քլինթոը մեղադրել է Ռուսաստանին

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը (Դեմոկրատական կուսակցությունից) սպառնացել է պատասխանել Եվրոպայում «սահմանների ռուսական ստուգմանը»,- այս մասին գրում է RIA Novwsti-ն: Ռուսաստանը ձգտում է փոխել Եվրոպայի հետպատերազմյան սահմանները՝ հայտարարել է Հ. Քլինթոնը  Նյու Հեմփշիր քաղաքում տեղի ունեցած հեռուստադեբատի ժամանակ, որտեղ  նրան խնդրել են մեկնաբանել անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հայտարարությունը այն մասին, որ […]

Ծննդկանի մահանալուց հետո հարձակվել են ծննդատան վրա, ջարդուփշուր արել /վիդեո/

Մոտ 600 հոգի հարձակվել է ծննդատան վրա ու ջարդուփշուր արել այն։ ՌԴ Խասավյուրտի ծննդատանը ծննդկանը մահացել է, ինչից հետո նրա գազազած բարեկամները հարձակվել են ծննդատան վրա։ Դալիեւա Զ․-ն վեցերորդ երեխային էր ծննդաբերում, եւ այժմ նրա բարեկամները բժիշկներին են մեղադրում կնոջ մահվան մեջ։ Նրանց կարծիքով՝ բժիշկները կեսարյան հատման սխալ են թույլ տվել, ինչն էլ ողբերգական ավարտ […]

Գազայի գաղտնի թունելները կոչնչացվեն ամերիկյան 120 մլն դոլարով

ԱՄՆ-ը Իսրայելին 120 մլն դոլար կտրամադրի նոր համակարգի ստեղծման համար, որը թույլ կտա հայտնաբերել ու ոչնչացնել թունելները Գազայի հատվածի հետ սահմանի տակ։ Այս մասին փոխանցում է  «rosbalt.ru»-ն՝ հղում անելով «The Financial Times»-ին։ Գումարը Իսրայելը կստանա առաջիկա երեք տարիների ընթացքում։ Պարբերականի տեղեկություններով՝ իսրայելցիները նոր համակարգն անվանում են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստորգետնյա անալոգ։ Ստորգետնյա պաշտպանության […]

Այդ դուք եք ստեղծել «Իսլամական պետությունը»․ լրագրողը հարձակվել է Քերիի վրա /վիդեո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի համար տհաճ միջադեպ է տեղի ունեցել Իտալիայում։ Քերին Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի վերջում խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից։ Այդ պահին լրագրողուհիներից մեկը հարձակվել է Քերիի վրա ու բացականչել․ «Այդ դուք եք ստեղծել Իսլամական պետությունը»։ Կնոջն անմիջապես հեռացրել են անվտանգության աշխատակիցները, իսկ […]

ԻՊ ահաբեկիչները 4 գերու են գլխատել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները նախօրեին տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրել են, թե ինչպես էին պատրաստվել Եմենում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկին։ Տեսանյութում երեւում է նաեւ, որ ահաբեկիչները 4 գերու են գլխատում։ Թե ովքեր են մահապատժի ենթարկվածները, հայտնի չէ։ Նրանք հնարավոր է՝ հենց ԻՊ անդամներ են։ Ահաբեկիչները մեկ անգամ չէ, որ մահապատժի են ենթարկել իրենց իսկ […]

Մոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին. Լավրով

Սերգեյ Լավրովը հայտարարել իտալական Limes հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին, բայց միեւնույն ժամանակ բարեկամաբար է տրամադրված թուրք ժողովրդի նկատմամբ: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար  հանդեսին տված հարցազրույցում: Ինչպես տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքը, Լավրովն ասել է․ «Մենք չենք մոռանա այդ օժանդակությունն ահաբեկիչներին: Միեւնույն ժամանակ հավասարության նշան չենք դնում այսօրվա […]

2016թ-ի երկրաշարժերը

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունից Henaran.am-ին հայտնեցին, որ ս.թ. հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 29-ին Թուրքիայի Վան քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 4 և 5 […]

Բենզինը 5 տոկոսով թանկացավ

Ռուսաստանում նախորդ՝ 2015-ի ընթացքում բենզինի գներն ավելացել են 5 տոկոս։ Росстат-ից նշել են, որ նախորդ տարվա դեկտեմբերին բանզինի գինը նվազել է, սակայն ընդհանուր տարվա կտրվածքով 5 տոկոսով ավելացել է։ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը այս կապակցությամբ հայտնել է, որ 2016-ի ընթացքում Ռուսաստանում բենզինի գները չեն բարձրանա ինֆլիացիայի մակարդակից։ Նա հույս է հայտնել, որ անգամ ավելի ցածր կլինի […]

Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին

Մոսկվայի Ռաշչուպկին փողոցում անհայտ անձինք 3 հոգով հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել Ռուսական աշխարհագրական միության անդամ, ճանապարհորդ և հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին, գրում է Lifenews-ը: Ըստ իրավապահների` տղամարդը ոստիկանություն է զանգահարել և հաղորդել, որ հանցագործները հափշտակել են փաստաթղթերով լի իր թղթապանակը: Ա. Սուլեյմանյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ աչքերի, դեմքի և գլխի բազմաթիվ հեմատոմաներ […]

Ռուսաստանը ռազմական գործողությունները չի դադարեցնի

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համար հիմքեր չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը կշարունակի ավրահարվածներ հասցնել այնքան ժամակ, քանի դեռ մենք իրապես չեն հաղթել «Իսլամական պետություն» եւ «Ջաբրաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորուրումներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նախօրեին, հիշեցնենք, սիրիական ընդդիմությունը Ժնեւում ընթացող բանակցությունների ժամանակ պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածներ հասցնել երկրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի