Ասադի դեմ մահափո՞րձ է տեղի ունեցել
Արմեն Պետրոսյանը ֆեսբուկյան իր էջում գրում է. «Փետրվարի 9-ի ուշ երեկոյան մի քանի տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցներ միաժամանակ տեղեկատվություն են տարածել առ այն, որ մահափորձ է իրականացվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ: Ըստ տարածված հաղորդագրությունների՝ Բաշար ալ-Ասադի մոր՝ Անիսա Մախլուֆի հուղարկավորության ընթացքում, որը տեղի է ունեցել ալ-Ասադների հայրենի՝ Լաթակիայի Կարդահա բնակավայրում, սգո ավտոշարասյունը գնդակոծվել է ականանետերով: […]





































