28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ից պահանջում է ավելացնել Հայաստանին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնության չափը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններին եւ պահանջել ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, գրում է asbarez.com-ը։

ANCA-ի պահանջները ներկայացվել են նախագահ Բարաք Օբամայի՝ 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը հրապարակելուց հետո։

Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի 22.412.000 դոլար։

 

Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափը չի նշվում, սակայն ANCA-ի գործադիր տնօրեն  Արամ Համբարյանը պահանջել է, որ ԼՂՀ-ին ԱՄՆ-ի կողմից տրամադրվի 5 մլն դոլար։

 

ANCA-ն պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել 40 մլն դոլարի, ինչպես նաև 10 մլն դոլար հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահայերին օգնելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ