27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվան զարմացած է Գերմանիայի կողմից Անկարային ցուցաբերվող անվերապահ աջակցություներից. Լավրով

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լայնածավալ հարցազրույց է տվել Moskovski komsomolec-ին, որում անդրադարձել է նաեւ Թուրքիային։

Նա ասել է, որ պաշտոնական Մոսկվան զարմացած է սիրիական ողջ պատմության ընթացքում Գերմանիայի կողմից Թուրքիային ցուցաբերվող անվերապահ աջակցությունից, այնինչ, նրա խոսքով, Ռուսաստանն է համարվում տեղի ունեցածի գլխավոր մեղավորը:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մեզ զարմացրել է սիրիական ողջ պատմության ընթացքում Անկարային ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, ինչի մասին հնչեցրել է այդ երկիր այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Միաժամանակ, տեղի ունեցածի գլխավոր մեղավոր է ճանաչվել Ռուսաստանը, քանի որ նրա օդատիեզերական ուժերի հարվածներից բազմապատկվում է փախստականների հոսքը։ Որևէ խոսք չի ասվել, առնվազն հրապարակայնորեն, ակնհայտ փաստերի մասին. Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը սնվում է թուրքական սահմանի երկու ուղղություններով` մաքսանենգության միջոցով:

«Այնտեղ` զինյալներ, զինամթերք, փող և ահաբեկչական գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ այլ առարկաներ: Իսկ այնտեղից` նավթ և կոմերցիոն գործարքների համար արգելված այլ ապրանքներ:

Եւ այս ամենը՝ Անկարայի ակնհայտ շանտաժի ֆոնին՝ կապված փախստականների խնդրի հետ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ