09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ահաբեկիչները ստիպել են 4 տարեկան երեխային գերիներով լի մեքենա պայթեցնել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սարսափելի կադրեր են տեղադրել համացանցում, որոնցում երեւում է, թե ինչպես են սպանում բրիտանացի գերիների։ Նրանք գերիներին լցրել են ռումբով լի մեքենան եւ ստիպել են 4 տարեկան երեխային, որպեսզի պայթեցնի նրանց։ Ահաբեկիչները զգուշացրել են Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, ով, նրանց խոսքերով, «իր լրտեսներին ուղարկում է՝ սպանելու իրենց եղբայրներին»։

Ինտերպոլը Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ինտերպոլը Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության գործով, գրում է Интерфакс”-ը։ «ՌԴ-ի Քննչական կոմիտեն, որը հետաքննում է այս քրեական գործը, դեռ դեկտեմբերին է Խոդորկովսկու միջազգային հետախուզում հայտարարել: Իսկ այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված Ինտերպոլի գծով»,- ասել է կայքի աղբյուրը: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ հեռակա կալանավորել է Խոդորկովսկուն:

Ռուբլու անկումը շարունակվում է

ՌԴ ֆինանսների նախարարությունում կարծում են, որ կենտրոնացումն ու բյուջեի նվազումը կօգնեն ամրապնդել ռուբլու կուրսը։ «Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Բյուջեի կենտրոնացումն ու նվազումը կօգնեն, որպեսզի ռուբլին կայունանա»,- ասել են ֆինանսների նախարարությունից, գրում է РИА Новости-ն։ Նշենք նաեւ, որ 1998 թվականից ի վեր՝ առաջին անգամ ռուսաստանցիների ամսական ծախսը գերազանցել է եկամտի չափը։ Իսկ ռուսական ռուբլին շարունակում […]

Ռուսաստանը Հայաստանին 22 տոննա լոլիկ է վերադարձրել

«Ռոսսելխոզնադզորը» Կրասնոդարի երկրամասում արգելել է Հայաստանից 22 տոննա ցեցով վարակված տոմատի ներկրումը: Նրանք ողջ խմբաքանակը հետ են ուղարկել՝ պատճառաբանելով, որ այն վարակված է եղել ցեցով: «Հայաստանից բերված 22 տոննա տոմատների զննության ժամանակ հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային օբյեկտ՝ տոմատի հարավամերիկյան ցեց», – ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է rusarminfo.ru-ն: Նշվում է նաեւ, որ ցեցը առաջին անգամ է […]

Զարդարված տոնածառների՝ 50 օրերը

Ռուսաստանի  մի շարք քաղաքային բնակավայրերի իշխանությունները մինչ օրս ժամանակ չեն գտնում հավաքելու ամանօրյա զարդարանքները եւհամայնքային գլխավոր տոնածառները: Henaran.am-ի տեսախցիկն այսօր արձանգարել է Նագինսկ քաղաքի (Մոսկվայի մարզ) զարդարված գլխավոր տոնածառը՝ գիշերային ժամերին:

Արքայական ուղեկցություն` դեպի դպրոց

Դանիայի արքայադուստր Մերիի եւ իր փոքրիկների լուսանկարները հրապարակվել են «Իստրագրամ»-ում, որտեղ հրապարակված լուսանկարներից երեւում է, թե ինչպես է կոպենհագենյան ցրտաշունչ ձմռանը արքայադուստրը հեծանվով դպրոց ուղեկցում իր երկվորյակ երեխաներին: Հիշեցնենք, որ հեծանիվը Դանիայում համարվում է հարգի փոխադրամիջոց, անգամ` երկրի պառլամենտի պատգամավորներն են աշխատանքի հասնում այդ փոխադրամիջոցով: Ավտոմեքենայից օգտվում են միայն պառլամենտի նախագահը եւ երկրի թագուհին:

ԱՄՆ դպրոցներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթ

ԱՄՆ-ում ավագ դպրոցներում և քոլեջներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեներ մրցույթ` աջակցելու 2016 թվականի ապրիլի 24-ին Նյու Յորքի Թայմս Սքուերում Մեծ եղեռնի 101-րդ տարելիցի միջոցառմանը: Այդ մասին տեղեկացնում է MassisPost-ը: Միջոցառման կազմակերպիչներն են «Վարդանի ասպետներ և դուստրեր» (Knights & Daughters of Vartan), միջազգային «Առերեսվելով պատմությանն ու ինքներս մեզ» (Facing History and Ourselves) և Հայկական եղբայրական […]

Անհետացել Է Պոոպո լիճը

Եվրոպայի տիեզերական գործակալության (ԵՏԳ)՝կողմից իրականացված արբայնակային լուսանկարների վերլուծությունից հետո գործակալությունից հայտնել են, որ անհետացել է  Պոոպո լիճը (Բոլիվիա), որն մինչ այդ համարվել է  այս երկրի մեծությամբ երկրորդ ջրային մակարեսը: «ԵՏԳ­ի Proba­V փոքր արբանյակը, որն ամենօրյա ռեժիմով աշխատել է Երկիր մոլորակի մակերեւույթի դիտազննմամբ եւ կարողացել Է գրանցել Բոլիվիայի՝ մեծությամբ երկրորդ լճի անհետացումը, հաստատված Է Պոոպո լճի […]

Պահանջում են վարչապետի հրաժարականը․ ստորագրահավաք է սկսվել

Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականը։ Ստորագրահավաքը սկսել է «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, գրում է segodnya.ua-ն։ Ինչպես նշվում է, կուսակցությունը հույս ունի Մեդվեդևի հրաժարականի համար նախաձեռնած համառուսաստանյան ստորագրահավաքի ժամանակ հավաքել 10 մլն ստորագրություն: Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախակովը հայտարարել է, որ իրենք այս թեմայով մամուլի ասուլիսներ կտան երկրի տարբեր շրջաններում։ «Մեզ դուր չի գալիս կառավարության […]

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ․ ԱՄՆ տեսակետը չի փոխվել

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կազմակերպություն չի համարում: Քիրբին հաստատել է, որ այս հարցով Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, սակայն որևէ մանրամասնություն չի հաղորդել այդ հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը երեկ կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանից պահանջել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի