Ռուսաստանը Հայաստանին 22 տոննա լոլիկ է վերադարձրել

«Ռոսսելխոզնադզորը» Կրասնոդարի երկրամասում արգելել է Հայաստանից 22 տոննա ցեցով վարակված տոմատի ներկրումը: Նրանք ողջ խմբաքանակը հետ են ուղարկել՝ պատճառաբանելով, որ այն վարակված է եղել ցեցով:
«Հայաստանից բերված 22 տոննա տոմատների զննության ժամանակ հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային օբյեկտ՝ տոմատի հարավամերիկյան ցեց», – ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է rusarminfo.ru-ն:
Նշվում է նաեւ, որ ցեցը առաջին անգամ է հայտնաբերվել խմբաքանակում: Արգելվել է բեռի մուտքը Ռուսաստան: