11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ռուսաստանում ԻՊ զինյալներ են ձերբակալվել․ նրանց առաջնորդը Թուրքիայից է

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են ձերբակալվել։ Նրանք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Մոսկվայում, Պետերբուրգում եւ Ուրալում: Ինչպես նշում են ռուսական լրատվաիջոցները, ձերբակալված ահաբեկիչների պարագլուխը Թուրքիայից էր ժամանել։ Նշվում է, որ Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո ահաբեկիչները մտադրվել էին մեկնել Սիրիա` մարտական գործողություններին մասնակցելու համար:  

Էրդողանի էկվադորյան այցի սկանդալը թուրքական մամուլում

Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Էկվադոր կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, գրում է Ermenihaber.am-ը: Մայրաքաղաք Կիտոյում Էրդողանի մասնակցությամբ անցկացված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Լատինական Ամերիկան» խորագրով համաժողովի ընթացքում մի խումբ կին ցուցարարներ ներխուժել են դահլիճ ու վանկարկել «մարդասպան Էրդողան»` նկատի ունենալով քրդերի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությունը: Ցուցարարները, որոնց ձեռքին եղել […]

Առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը

ՌԴ Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն եւ Սերգեյ Օբուխովը նամակ են հեղել ՌԴ նախագահին եւ ԱԳ նախարարին: Ինչպես փոխանցում է Artsakhpress.am հղում տալով «Իզվեստիա» թերթին նամակով նրանք առաջարկել են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված […]

Սարսափելի միջադեպ. փախստականը 10 տարեկան տղայի է բռնաբարել

Վիենայում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Իրաքցի փախստականը բռնաբարել է 10 տարեկան երեխային լողավազանի լոգարանում։ Երեխան արցունքն աչքերին գնացել է անվտանգության աշխատակցի մոտ ու պատմել նրան, թե ինչ է տեղի ունեցել։ Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, իսկ իրաքցուն ձերբակալել են, գրում է Daily Mail-ը։ Պարզվել է, որ իրաքցին Ավստրիա է ժամանել անցած տարվա սեպտեմբերին, այստեղ իբրեւ […]

Թայվանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի /վիդեո/

Թայվանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը հասել է 35-ի, եւս 110 մարդ անհայտ կորած է համարվում: 6,4 մագնիտուդով երկրաշարժը կղզում տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը: Երկրաշարժի արդյունքում բազմաթիվ շինություններ են ավիրվել, հայտնում է ТАСС  գործակալությունը։ Ականատեսները պատմել են, որ ցնցումները տեւել են 44 վայրկյան։ Դեպքի վայրում այժմ աշխատում են փրկրարարական ուժեր։

Google-ը հիշել է Դ. Մենդելեեւին…

Google որոնողական ծրագիրն այսօր իր առանջնաէջում հիշատակել է ռուս քիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, տնտեսագետ,տեխնոլոգ, բազմակողմ գիտնական, ուսուցիչ, գյուտարար Դմիտրի Մենդելեեւին, դրրանով իսկ հիշելով վերջինիս ծննդյան օրը: Առաջնաէջում մեծ գիտնականը ձեռքում պահած է  «S» (ծծումբ) քիմիական տարրը, իսկ թե դրանով որոնողական ծրագրի տնօրինությունն ինչ է ցանկացել հասկացենլ հայտի չէ: Հիշեցնենք, որ ծծումբը երկրակեղեւում նրա պարունակությունը 0,05% է […]

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել /վիդեո/

Փետրվարի 7-ի առավոտյան Հյուսիսային Կորաեայի լրտավամիջոցները հայտնել են արբանյակով բալիստիկ հրթիռ արձակելու մասին։ Հրթիռն ուղեծիր է հասցրել Երկրի «Կվանմենսոն 4» արբանյակը։ Լրատվամիջոցները հայտնել են, որ արձակումը հաջող է անցել, և արբանյակն ուղեծիր է դուրս բերվել։ Նույն օրը ՄԱԿ-ն Անվտանգության խորհուրդ է հրավիրել այս հարցով, որը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի բացթողումը: Հայտարարությունում նշվել է, որ […]

Լոս-Անջելեսում երկու ինքնաթիռ է բախվել, կան զոհեր

Լոս Անջելեսում խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ: Դրանցում 3 հոգի է գտնվել՝ երկու տղամարդ եւ մեկ կին։ Ինքնաթիռները բախումից հետո օվկիանոսն են ընկել,  այժմ ուղևորներին փնտրելու նպատակով վթարի վայր են ժամանել շուրջ 20 ջրափրկարարներ: Նրանց առայժմ հաջողվել է գտնել ինքնաթիռների բեկորները: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռներում գտնվողներից ոչ ոք չի փրկվել ։

Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ հայերի /վիդեո/

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հարցազրույց է տվել Asbarez պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանին՝ Horizon Live հաղորդման շրջանակում։ Հարցազրույցի ժամանակ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, ինչպես նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին վերջ տալ ԼՂ հարցում կեղծ հավասարություն պահելուն, հաղորդում է asbarez.com-ը։ «Ադրբեջանը ծանր հրետանի, […]

Ազատագրվել է ռազմավարական նշանակություն ունեցող Օսման բնակավայրը

Նախօրեին Սիրիայի կառավարական բանակը գրոհայիններից հետ է գրավել երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օսման բնակավայրը։ Այս մասին տեղեկացնում է  ria.ru-ն։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ Սիրիայի բանակը լիարժեք վերահսկողություն է սահմանել Դաարայից հյուսիս ընկած Օսման բնակավայրի նկատմամբ այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումները լքել են՝ թողնելով իրենց զենքն ու տեխնիկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված