25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանի էկվադորյան այցի սկանդալը թուրքական մամուլում

Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Էկվադոր կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, գրում է Ermenihaber.am-ը:

Մայրաքաղաք Կիտոյում Էրդողանի մասնակցությամբ անցկացված «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Լատինական Ամերիկան» խորագրով համաժողովի ընթացքում մի խումբ կին ցուցարարներ ներխուժել են դահլիճ ու վանկարկել «մարդասպան Էրդողան»` նկատի ունենալով քրդերի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությունը:

Ցուցարարները, որոնց ձեռքին եղել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշները, Էրդողանի թիկնապահների կողմից բռնությամբ դուրս են հանվել դահլիճից, ինչն էլ Էկվադորում դժգոհությունների առիթ է հանդիսացել:

Թուրքական ընդդիմադիր մամուլում ևս դատապարտել են կանանց նկատմամբ գործադրված բռնությունը:

Էրդողանի այցի հետ կապված միջադեպը քննադատողներին ի պատասխան` ծավալուն հոդվածով է հանդես եկել թուրքական «Yeni akit» թերթի խմբագիր Ալի Քարահասանօղլուն:

Ըստ Քարահասանօղլուի` Էրդողանի քննադատները նրան թշնամություն անելու համար նույնիսկ պաշտպանեցին Պուտինին ինքնաթիռի միջադեպի ժամանակ: Խմբագրի խոսքով Էրդողանի քննադատները նրան հեղինակազրկելու համար նույնիսկ դրուզ դարձան, միայն նրա համար, որ Էրդողանը ցանկանում էր Ասադի հրաժարականը:

Հոդվածի հեղինակն Էրդողանի հակառակորդներին մեղադրել է նաև հայկական հարցը օրակարգում պահելու մեջ, ինչը թուլացնում է Թուրքիան: Նմանատիպ մի քանի դեպքեր ևս թվարկելուց հետո Քարահասանօղլուն գրում է, որ այժմ էլ Էրդողանի քննադատները էկվադորցի են դարձել:

Ընդդիմությանը թիրախավորած հոդվածագիրը նշել է, որ բոլոր նմանատիպ դեպքերից հետո Էրդողանի վարկանիշը կտրուկ աճ է գրանցել: Եզրափակելով ասելիքը` Քարահասանօղլուն պնդել է, որ այս դեպքից ու թուրքական մամուլում հնչած քննադատություններից հետո Էրդողանի քվեները ռեկորդային աճ են արձանագրելու:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ