14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սարսափելի միջադեպ. փախստականը 10 տարեկան տղայի է բռնաբարել

Վիենայում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Իրաքցի փախստականը բռնաբարել է 10 տարեկան երեխային լողավազանի լոգարանում։

Երեխան արցունքն աչքերին գնացել է անվտանգության աշխատակցի մոտ ու պատմել նրան, թե ինչ է տեղի ունեցել։ Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, իսկ իրաքցուն ձերբակալել են, գրում է Daily Mail-ը։

Պարզվել է, որ իրաքցին Ավստրիա է ժամանել անցած տարվա սեպտեմբերին, այստեղ իբրեւ տաքսիստ է աշխատում, Իրաքում են մնացել կինն ու դուստրը։

Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ «ստիպված է բռնաբարել», քանի որ 4 ամիս սեռահարաբերություն չի ունեցել։ Նա ասել է, թե «չէր ցանկանում երեխային ցավ պատճառել»։

Նշվում է, որ իրավապահ մարմիններն այս միջադեպը մեկ ամսից ավելի գաղտնի են պահել։ Վերջերս Եվրոպայում աշխատում են չբարձրաձայնել փախստականների կողմից իրականացվող հանցագործությունների մասին, որպեսզի բուռն ակցիաներ կրկին չիրականացվեն։

Փախստականների կողմից պարբերաբար բռնության դեպքեր են տեղի ունենում անչափահասների նկատմամբ։

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ