Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել /վիդեո/
Փետրվարի 7-ի առավոտյան Հյուսիսային Կորաեայի լրտավամիջոցները հայտնել են արբանյակով բալիստիկ հրթիռ արձակելու մասին։
Հրթիռն ուղեծիր է հասցրել Երկրի «Կվանմենսոն 4» արբանյակը։
Լրատվամիջոցները հայտնել են, որ արձակումը հաջող է անցել, և արբանյակն ուղեծիր է դուրս բերվել։
Նույն օրը ՄԱԿ-ն Անվտանգության խորհուրդ է հրավիրել այս հարցով, որը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի բացթողումը:
Հայտարարությունում նշվել է, որ 2016 թվականի հունվար ամսին Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկմանը որպես պատասխան` ԱԽ-ը կրկին «լուրջ միջոցներ» ձեռնարկելու մտադրություն է ունի, հայտնում է RIA Novosti-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԿԺԴՀ-ին կոչ է արել «դադարեցնել սադրիչ գործողությունները»։ Մի շարք այլ երկրներ՝ Ռուսաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ այլն, նույնպես դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի բացթողումը։