13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ով է նկարահանվելու «Նախագահը» ֆիլմում Պուտինի դերում

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է նկարահանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերում։ Միեւնույն ժամանակ, արդեն այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը պլանավորում է սկսել Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները: Ընկերության բարձրաստիճան կառավարիչներից Վալերի Սաարյանը ասել է, որ կինոնկարը կնկարահանի երկու «Օսկարի» դափնեկիր ռեժիսոր: Իսկ ահա գլխավոր դերակատարի հարցը դեռ պարզ […]

Իրաքյան քրդերն անկություն են պահանջում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասութ Բարզանին հայտարարել է, որ Քրդերի անկախություն հայտարարելու ժամանակը հասունացել է: Այս մասին հաղորդում է  Rudaw TV հեռուստաալիքը։ «Անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի ամենաբնական իրավունքն է»,- ասել է Բարզանին եւ հավելել, որ իրենց պետությունը ստեղծելու համար քրդերը որեւէ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունեն. «Յուրաքանչյուր ժողովուրդ սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի: Եթե մենք […]

Բահով դաժան ծեծի է ենթարկել 10 տարեկան որդուն

Տուվայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ դաժան դեպքի հետ կապված։ 10 տարեկան երեխային դաժան ծեծի են ենթարկել։ Ոստիկանները կասկածում են, որ հանցագործը երեխայի հարազատ հայրն է։ Նրանք պարզել են, որ նախկինում արդեն դատապարտված, 31-ամյա տղամարդը բահով դաժան ծեծի է ենթարկել որդուն։ Երբ երեխան կորցրել է գիտակցությունը, հայրը շարունակել է ծեծել նրան, հետո էլ փորձել է […]

Սիրիայի քրդերը Մոսկվայում ներկայացուցչություն կբացեն

Ռուսաստանում քրդերի ազգային և մշակութային դաշնային ինքնավարության համանախագահ Ֆերհաթ Պատիևը հայտարարել է, որ Սիրիական Քուրդիստանը պատրաստվում է ներկայացուցչություն բացել Մոսկվայում: Թուրքական «Sondakika.com» կայքը, հղում անելով ռուսական «Interfax» գործակալությանը, գրում է, որ Պարտիեւը հայտարարել է, որ ներկայացուցչության գրասենյակը բացվելու է փետրվարի 10-ին: Պատիևը նշել է, որ ներկայացուցչություն բացելու որոշումը կայացվել է Սիրիայում հռչակված 3 քրդական կանտոնների […]

Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են , որ նախարարության  աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում մեկնարկել է  Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև  մեր երկիրը: Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ- երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և […]

Զգուշացում. գրանցվել է Զիկայի առաջին փոխանցումը մարդուց մարդուն/վիդեո/

ԱՄՆ Տեխասի նահանգում առաջին անգամ գրանցվել է Զիկա վիրուսի փոխանցումը մարդուց մարդու: Վարակումը տեղի է ունեցել սեռական ճանապարհով, այլ ոչ թե մոծակի խայթոցից: Հիվանդը վարակվել է մեկի հետ սեռական հարաբերությունից հետո, որը վերադարձել էր մի երկրից, որտեղ վիրուսն ակտիվ է, հայտնում է  РИА Новости-ն: Հարկ է նշել, որ Զիկա վարակը մեծ թափով տարածվում է աշխարհով մեկ։ ԱՄՆ-ում, Լատինական […]

Ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ օդում պայթելուց հետո /վիդեո/

A321 ինքնաթիռը օդ բարձրանալուց հետո ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել։ Daalo ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնում Էր Ջիբութի, պայթյունի պահին նոր էր սկսել բարձրություն վերցնել։ Ինքնաթիռում 60 ուղեւոր եւ անձնակազմի անդամներն են եղել: Նրանք բոլորը տարահանվել են: Երկու ուղեւորներ թեթեւ վերքեր են ստացել: Ավելի ուշ ինքնաթիռում պայթուցիկ նյութի հետքեր […]

Երկու գործարարի են սպանել

Ռուսաստանի Շլիսելբուրգ քաղաքի ավտոսերվիսներից մեկում փոխհրաձգության հետեւանքով երկու հայ է սպանվել, կա 3 վիրավոր: Ավտոսերվիսում վիճաբանություն է տեղի ունեցել եւ կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 2 հոգի տեղում մահացել է։ Սպանվածները Հայաստանից են, մեկը՝ 1956թ. ծնված Հրայր Վարդանյանը ՌԴ-ում կեցության իրավունք ունի, մյուսը՝ Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն է՝ 1971թ. ծնված։ Նրանք երկուսն էլ գործարարներ են եղել։ […]

Սպանել է 2 տարեկան որդուն եւ ինքնասպան եղել

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում քրեական գործ է հարուցվել երիտասարդ տղամարդու եւ մանկահասակ երեխայի մահվան կապակցությամբ։ Ինչպես պարզվել է, կիրակի երեկոյան 36-ամյա տղամարդը սպանել է իր 2 տարեկան որդուն, ինչից հետո ինքնասպան է եղել։ Տղայի ծնողները, տեսնելով, որ որդին իրենց զանգերին չի պատասխանում, գնացել են նրա տուն, կոտրել դուռն ու հայտնաբերել նրա եւ փոքրիկի դիերը։ Դիերի կողքին ատրճանակ […]

Գիտնականների ահազանգը. Եվրոպան ջրի տակ կհայտնվի

Գլոբալ տաքացումը պատճառ է հանդիսացել, որ գիտնականներն մտահոգվեն եւ հայտարարեն, որ 30-ից 70 տարի անց ջրի տակ կանցնեն Արեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի զգալի տարածքներ, եթե համաշխարհային հանրությունը չձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ նշված է Շրջակա միջավայրի հարցերով եվրոպական գործակալության զեկույցում։ Գործակալությունն առաջին անգամ գլոբալ մոնիթորինգի է ենթարկել Եվրոպայի ջրային պաշարների վիճակը եւ կանխատեսումներ է արել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի