28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրիայի քրդերը Մոսկվայում ներկայացուցչություն կբացեն

Ռուսաստանում քրդերի ազգային և մշակութային դաշնային ինքնավարության համանախագահ Ֆերհաթ Պատիևը հայտարարել է, որ Սիրիական Քուրդիստանը պատրաստվում է ներկայացուցչություն բացել Մոսկվայում: Թուրքական «Sondakika.com» կայքը, հղում անելով ռուսական «Interfax» գործակալությանը, գրում է, որ Պարտիեւը հայտարարել է, որ ներկայացուցչության գրասենյակը բացվելու է փետրվարի 10-ին:

Պատիևը նշել է, որ ներկայացուցչություն բացելու որոշումը կայացվել է Սիրիայում հռչակված 3 քրդական կանտոնների (վարչատարածքային միավոր-EH) կողմից: «Իհարկե ներկայացուցիչներ են լինելու նաեւ Սիրիական Քուրդիստանը կառավարող «Ժողովրդական միություն կուսակցությունից» (PYD)»,- նշել է քուրդ գործիչը: Թուրքիայի բարձրագույն իշխանությունները Սիրիայի քրդերի շրջանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող PYD-ին բազմիցս բնութագրել են, որպես ահաբեկչական բնույթի կուսակցություն ու մեղադրել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու մեջ:

Պատիեւը տեղեկացրել է, նաեւ որ իրավաբանական տեսանկյունից ներկայացուցչությունը Ռուսաստանի արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ՀԿ-ի կարգավիճակ կունենա, սակայն փաստացի կգործի դեսպանատան ֆորմատով: Քուրդ պաշտոնյան տեղեկացրել է, որ ծրագրում են նմանատիպ գրասենյակներ բացել նաև Ֆրանսիայում և Գերմանիայում:

Աղբյուր` Ermenihaber

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ