13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իրաքյան քրդերն անկություն են պահանջում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասութ Բարզանին հայտարարել է, որ Քրդերի անկախություն հայտարարելու ժամանակը հասունացել է: Այս մասին հաղորդում է  Rudaw TV հեռուստաալիքը։

«Անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի ամենաբնական իրավունքն է»,- ասել է Բարզանին եւ հավելել, որ իրենց պետությունը ստեղծելու համար քրդերը որեւէ մեկից թույլտվություն խնդրելու կարիք չունեն. «Յուրաքանչյուր ժողովուրդ սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի: Եթե մենք չձեռնարկեն այդ գործը, ապա ուրիշները երբեք չեն ճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը: Այժմ ամենաճիշտ ժամանակն է, որպեսզի քուրդ ժողովուրդն ինքնորոշվի: Քրդերն իրենց անկախ պետությունը ստեղծելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունեն»:

Իրաքյան Քրդստանի առաջնորդն նկատել է, որ քանի դեռ քրդերի իրավունքներն անտեսվում են, տարածաշրջանում խաղաղություն չի կարող ապահովվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ