28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ասադի դեմ մահափո՞րձ է տեղի ունեցել

Արմեն Պետրոսյանը  ֆեսբուկյան իր էջում գրում է.

«Փետրվարի 9-ի ուշ երեկոյան մի քանի տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցներ միաժամանակ տեղեկատվություն են տարածել առ այն, որ մահափորձ է իրականացվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ:

Ըստ տարածված հաղորդագրությունների՝ Բաշար ալ-Ասադի մոր՝ Անիսա Մախլուֆի հուղարկավորության ընթացքում, որը տեղի է ունեցել ալ-Ասադների հայրենի՝ Լաթակիայի Կարդահա բնակավայրում, սգո ավտոշարասյունը գնդակոծվել է ականանետերով: Նշվում է նաև, որ Սիրիայի նախագահի ավտոշարասյան ուղղությամբ առնվազն 5 ական է ուղարկվել. հրաձգության հետևանքով կան նաև զոհեր, մինչդեռ Սիրիայի նախագահը չի տուժել:

Ինչ խոսք, մահափորձի մասին լուրերը դեռ հակասական են, մինչդեռ միջադեպը եզակի չէ (Սիրիայի նախագահի դեմ ավելի վաղ ևս մահափորձ էր նախապատրրաստվել, բայց օտարերկրյա հատուկ ծառայությունների միջոցով), և եթե իրոք տեղի է ունեցել ու այն էլ Կարդահայում, ապա դա փաստում է այն մասին, որ կրկին օրակարգային է դարձել ալ-Ասադին ցանկացած եղանակով ասպարեզից հեռացնելու հարցը»…

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ