13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին

Մոսկվայի Ռաշչուպկին փողոցում անհայտ անձինք 3 հոգով հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել Ռուսական աշխարհագրական միության անդամ, ճանապարհորդ և հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին, գրում է Lifenews-ը:

Ըստ իրավապահների` տղամարդը ոստիկանություն է զանգահարել և հաղորդել, որ հանցագործները հափշտակել են փաստաթղթերով լի իր թղթապանակը: Ա. Սուլեյմանյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ աչքերի, դեմքի և գլխի բազմաթիվ հեմատոմաներ են ախտորոշել: Իրավապահները ձերբակալել են 3 կասկածյալների: Ըստ նախնական տեղեկությունների` նրանք Ուզբեկստանի քաղաքացիներ են: Միջադեպի հանգամանքները պարզվում են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ