Թուրքիայի և Ադրբեջանի կոռուպցիոն գործակցությունը Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի օրինագծերում

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Demokrathaber.net» կայքում հրապարակվել է «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» վերտառությամբ հոդված: Հոդվածում նշվում է, որ հունվարի 26 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում քվեարկության է նախապատրաստվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երկու առանձին օրինագիծ, գրում է Ermenihaber.am-ը: «Իրավիճակը գնահատող միջազգային անկախ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն […]