01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ինչքան է մեղրամսի տևողությունը /Տեսանյութ/

Ռոմանտիկ հարաբերությունների սկզբում ամեն ինչ կատարյալ է թվում. դուք վերելքի մեջ եք, ձեր էներգիան անսահման է, ձեր զուգընկերը լավագույնն է, և աշխարհը նման է ռոմանտիկ կատակերգության նկարահանման հրապարակի։ Այս վիճակը կոչվում է «մեղրամիս», բայց, ավաղ, այն հավերժ չի տևում։ Ինչո՞ւ է այս փուլն ավարտվում, և հնարավո՞ր է սիրավեպը երկարաձգել։ Ի՞նչ է մեղրամսի շրջանը հարաբերություններում «Սա […]

Ինչ են նախագահները 2 ժամից ավել զրուցել իրար հետ /Տեսանյութ/

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների զրույցը բավականին երկար էր՝ տևեց 2 ժամ 5 րոպե, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ նրա՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերն առողջություն մաղթելով։ Նա հավելել է, որ զրույցը եղել է անկեղծ և կառուցողական, և տեղի է ունեցել փոխադարձ […]

Հնդկական համալսարանները խզել են ակադեմիական կապերը թուրքական հաստատությունների հետ /Տեսանյութ/

Հնդկական Economic Times պարբերականը հաղորդում է, որ մի քանի հնդկական համալսարաններ խզել են ակադեմիական կապերը թուրքական հաստատությունների հետ։ Այդ որոշումն ընդունվել է Հնդկաստանի տարածքային հարցերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ։ Համալսարանները, մասնավորապես՝ JNU-ն, Jamia Millia Islamia-ն, LPU-ն, MANUU-ն և Kanpur University-ը, դադարեցրել են իրենց հուշագրերը: Հնդկաստանի համալսարանների ասոցիացիան խորհուրդ է տվել վերանայել Պակիստանի, Թուրքիայի և Բանգլադեշի հետ համագործակցությունը։ […]

Իսրայելը թույլատրել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության 5 բեռնատարների մուտքը Գազա /Տեսանյութ/

Իսրայելը հայտարարել է, որ 11 շաբաթ տևած շրջափակումից հետո թույլատրել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հինգ բեռնատարների մուտքը Գազայի հատված: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ տարածքում բնակվող 2.1 միլիոն պաղեստինցիների համար «նվազագույն» քանակությամբ սնունդ թույլատրելու իր որոշումը կայացվել է ԱՄՆ Սենատում դաշնակիցների ճնշման հետևանքով։ «Մենք չպետք է հասնենք սովի իրավիճակին՝ թե՛ գործնական, թե՛ դիվանագիտական ​​տեսանկյունից», […]

Անհասանելի բանտ կկառուցվի Ամազոնի ջունգլիներում /Տեսանյութ/

Ֆրանսիան իր արտասահմանյան տարածքում՝ Ֆրանսիական Գվիանայում, նոր բարձր մակարդակի անվտանգության բանտ կկառուցի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և արմատական ​​իսլամիստների տեղավորման համար, հայտարարել է երկրի արդարադատության նախարարը տարածք այցի ժամանակ։ Ժերալդ Դարմանենը Le Journal du Dimanche (JDD) թերթին ասել է, որ կառույցը կուղղվի թմրանյութերի մատակարարման շղթայի «բոլոր մակարդակներում» կազմակերպված հանցագործության դեմ պայքարին։ 400 միլիոն եվրո արժողությամբ (337 […]

Ծրագրել էին ռումբ պայթեցնել Լեդի Գագայի համերգի ժամանակ /Տեսանյութ/

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ, որին մասնակցել է մոտ 2 միլիոն մարդ։ Lenta.ru -ի փոխանցմամբ՝ ձերբակալվածները ծրագրել էին ռումբ պայթեցնել և մի քանի մոլոտովի կոկտեյլ նետել։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցախումբը հավաքագրել է մարդկանց, այդ թվում՝ դեռահասների՝ համերգի ժամանակ պայթյունն իրականացնելու համար: Նշվում է նաև, […]

Ով կհաջորդի Պուտինին /Տեսանյութ/

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անընդհատ մտածում է իրավահաջորդի մասին, սակայն վերջնական ընտրությունը պետք է լինի ռուսաստանցիներինը: «Ես միշտ դրա մասին եմ մտածում», – ասել է նա «Ռոսիա 1» (ВГТРК) հեռուստաալիքի «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» վավերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտածում է նրա մասին, թե ով ապագայում կղեկավարի […]

Խորտակվել է ոչխարներ տեղափոխող նավը /Տեսանյութ/

Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ենթադրվում էր, որ նավը տեղափոխում էր Սոմալիի քաղաքացիների։ Տեղացի ձկնորսները նավակներով օգնության են հասել խեղդվող մարդկանց և կենդանիներին։ Մանրամասները՝ կից տեսանյութում:  

Նախկին վարչապետի պնդմամբ՝ բանակը զինվորների սուր պակաս ունի /Տեսանյութ/

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը X սոցիալական ցանցում սուր քննադատության է ենթարկել երկրի ներկայիս կառավարությանը՝ մեղադրելով նրան վախկոտության մեջ։ «Վերջին մեկուկես տարվա ընթացքում Իսրայելի պաշտպանական ուժերն ամբողջովին տեղակայված են Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի հովտի, Հրեաստանի և Սամարիայի հետ սահմաններին, Սինայի սահմանին, Գազայի սահմանին և բուն Գազայում։ Մենք դեռ երբեք ստիպված չենք եղել վերահսկել սահմանապահների և զինվորների […]

Ոսկու գինը բարձրանում է /Տեսանյութ/

Երեկ ոսկու ֆյուչերսները թանկացել են՝ վերականգնվելով նախորդ աճուրդներում գրանցված գրեթե չորս տարվա ընթացքում ամենամեծ անկումից հետո: Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 1,5 տոկոսով և կազմել 3 343 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Այս շաբաթվա սկզբին ոսկին գերազանցել է 3 500 դոլարը մեկ ունցիայի դիմաց Հիշեցնենք, որ չափման միավորը 1 տրոյական ունցիան է, որը  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի