01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Հումանոիդ ռոբոտները քիքբոքսինգի մրցաշարին են մասնակցել /Տեսանյութ/

The Times -ի փոխանցմամբ՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում  տեղի է ունեցել եզակի միջոցառում. աշխարհում առաջին քիքբոքսինգի մրցաշարը, որին մասնակցել են Unitree Robotics-ի ստեղծած մարդանման ռոբոտներ։ Մարտերին մասնակցել են 1.32 մետր հասակով և 35 կիլոգրամ քաշով ռոբոտներ, որոնք հեռակառավարվել են ինժեներների կողմից։ Մեքենաները ցուցադրել են մարտական ​​հիմնական հմտություններ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ, որոնց թվում՝ պտույտով հարվածներ և […]

Զոհերի թիվը գերազանցել է 1.2 միլիոնը /Տեսանյութ/

Fox News հեռուստաալիքի եթերում  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը նշել է ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները: Այն գերազանցել է 1.2 միլիոնը: Նրա խոսքով՝ այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների թիվը։ «Մենք պետք է որքան հնարավոր է շուտ վերջ տանք այս հակամարտությանը»,- ասել է […]

ԱՄՆ-ում կրթություն ստանալու պահանջները կխստացվեն օտարերկրացիների համար /Տեսանյութ/

Politico-յի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը քննարկում է մի ծրագիր, որն ԱՄՆ բոլոր ուսանողական վիզա դիմողներից կպահանջի ստուգել նրանց սոցիալական ցանցերի հաշիվները: Դրանում ասվում է, որ նախապատրաստվելով սոցիալական մեդիայի պարտադիր ցուցադրության ներդրմանը, Պետդեպարտամենտը հրամայել է դադարեցնել նոր ուսանողական վիզայի համար հարցազրույցներ նշանակելը: ԱՄՆ-ի համալսարաններում պոտենցիալ ուսանողներին քննելը խստացնելու  որոշումը կայացվել է Թրամփի և Հարվարդի համալսարանի վարչակազմի միջև […]

Անօդաչուները գրոհել են նախագահի ուղղաթիռը /Տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչուների լայնածավալ գրոհի հետմղման էպիկենտրոնում՝ պետության ղեկավարի Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ, «Россия-24» հեռուստաալիքի եթերում պատմել է հակաօդային պաշտպանության դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։ Դաշկինն ընդգծել է, որ այդ օրը հակառակորդը զգալիորեն ուժեղացրել է գրոհների ինտենսիվությունը։ «(Նախագահի ուղղաթիռը) փաստացի հակառակորդի անօդաչուների զանգվածային գրոհի հետմղման էպիկենտրոնում էր… […]

Գազայի տարածքի 77 տոկոսը Իսրայելը վերահսկում է /Տեսանյութ/

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներկայումս Իսրայելի զինված ուժերը փաստացի վերահսկում են Գազայի հատվածի ամբողջ աշխարհագրական տարածքի 77 տոկոսը: «Դա ձեռք է բերվում ուղղակի ցամաքային ներխուժումների և բնակելի և քաղաքացիական շրջաններում օկուպացիոն ուժերի տեղակայման, ինտենսիվ կրակի վարման միջոցով, որը թույլ չի տալիս պաղեստինցի քաղաքացիներին հասանելի լինել իրենց տներին, շրջաններին, հողերին և գույքին, կամ բռնի տեղահանման անարդար քաղաքականության միջոցով», […]

Որ երկրի կանայք են ամենագեղեցիկը /Տեսանյութ/

Insider Monkey կայքը Reddit-ի միջոցով հարցում է անցկացրել, որի ընթացքում օգտատերերը քվեարկել են, թե իրենց կարծիքով որ երկրներում են ապրում ամենագեղեցիկ կանայք։ Իրականացված քվեարկության արդյունքներով՝ աշխարհի ամենագեղեցիկ կանայք ապրում են Կոլումբիայում։ Օգտատերերը կոլումբիացի կանանց համարում են աշխարհի ամենագեղեցիկը։ Նրանց կարծիքով՝ նրանք խորհրդանշում են աշխարհի գեղեցկության բարձրագույն իդեալները՝ առողջ մազեր, էկզոտիկ աչքեր և կանացի արտահայտություն։ Լեհաստանը […]

Թրամփը Հարվարդի համալսարանին չի ուզում ֆինանսավորել /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարվարդի համալսարանից պահանջել է մանրամասն տեղեկատվություն օտարերկրյա ուսանողների վերաբերյալ։ «Ինչո՞ւ Հարվարդը չի խոսում այն մասին, որ իր ուսանողների գրեթե 31%-ն արտասահմանցիներ են, և ընդ որում այդ երկրները, որոնցից մի քանիսը բնավ բարեկամական չեն ԱՄՆ-ի նկատմամբ, ոչինչ չեն վճարում իրենց ուսանողների ուսման համար և երբեք էլ չեն պատրաստվում դա անել։ Ոչ ոք […]

ԱԲ-ի նոր նվաճումը. ախտորոշում է հիվանդներին /Տեսանյութ/

Bloomberg-ի փոխանցմամբ՝ չինական ստարտափը Սաուդյան Արաբիայում բացել է աշխարհում առաջին կլինիկան, որտեղ արհեստական բանականությունը (ԱԲ) ախտորոշում է հիվանդներին: Սա առողջապահության առաջնային օղակում բժիշկներին  փոխարինելու կարևոր քայլ է։ Շանհայի  Synyi AI բժշկական տեխնոլոգիական ընկերությունը Սաուդյան Արաբիայի արևելյան Ալ-Ահսա շրջանում փորձնական ծրագիրը գործարկել է ապրիլին՝ Almoosa Health Group-ի հետ համագործակցությամբ։ Փորձնական նախագծի ընթացքում ԱԲ վիրտուալ բժիշկն ինքնուրույն […]

ԱԲ-ն սելֆիի միջոցով կգնահատի մարդու առողջական վիճակը /Տեսանյութ/

Արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված նոր գործիքը կարող է որոշել, թե որքան արագ եք դուք ծերանում՝ օգտագործելով միայն սելֆի, ոչ թե ձեզ վիրավորելու կամ շողոքորթելու, այլ ձեր առողջական վիճակը գնահատելու համար։ The Lancet Digital Health ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականներն օգտագործել են գրեթե 59 000 դեմքի լուսանկարներ՝ արհեստական բանականության մոդելը մարզելու համար, որպեսզի այն […]

Ինչով է օգտակար ելակը /Տեսանյութ/

Verywell Health-ի փոխանցմամբ՝ ելակը բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Հատապտղի գլխավոր առավելություններից մեկը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկումն է։ Ելակի ցածր գլիկեմիկ ինդեքսը կանխում է շաքարի կտրուկ տատանումները, ինչն  այն օգտակար է դարձնում շաքարախտով հիվանդների համար։ Ելակն ունի հակաբորբոքային և վերքերն ապաքինող հատկություններ։ Հատապտղի մեջ պարունակվող հակաօքսիդանտները և վիտամին C-ն նվազեցնում են բորբոքումն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի