Ոստիկանների թեժ անակնկալը կանանց /տեսանյութ/
Մարտի 8-ի կապակցությամբ կանանց հետաքրքիր անակնկալ են որոշել մատուցել Օրյոլ քաղաքի ոստիկանները։ Մանրամասները՝ տեսանյութում
Մարտի 8-ի կապակցությամբ կանանց հետաքրքիր անակնկալ են որոշել մատուցել Օրյոլ քաղաքի ոստիկանները։ Մանրամասները՝ տեսանյութում
Կալիֆոռնիայի Սենատում ստեղծվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ հանձնաժողով, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Այն զբաղվելու է առեւտրի, արվեստի ու մշակութային համագործակցության հարցերով։ Կարեվոր այս որոշման մասին մանրամասներ է ներկայացրել նախաձեռնության հեղինակ, հայանպաստ դիրքրոշումենրով հայտնի Սենատոր Էնթոնի Պորթանթինոն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: Նամակի տեքստը մեջբերում է ԱզերԹԱջ գործակալությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ Մեհրիբան Արիֆովնա, շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում կանայք օջախի, ընտանեկան ավանդույթների և արժեքների պահապաններ են՝ արտահայտելով սեր և հավատարմություն, ջերմություն և հույս: Անկեղծ ցանկանում եմ, որպեսզի Ձեր կյանքում […]
Բրիտանական Mirror հանդեսը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե որտեղ եւ ինչ պայմաններում է մեծացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լրագրող Էնդի Լայնսը իր՝ «Փողոցային խուլիգան․ ինչպես հետնախորշերի ավազակը դարձավ Ռուսաստանի նախագահը» ռեպորտաժում պատմել է, որ Պուտինը ծնվել է Սանկտ Պետերբուրգի աղքատ թաղամասերից մեկում, երբ «փողոցներով ավազակախբեր էին թափառում, դաժան ծեծկռտուքները սովորական բան էին, իսկ երեխաները մահանում […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը Գերմանիայի իշխանություններին նացիստական գործելաոճի մեջ է մեղադրել։ «Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունեք: Ներկայումս ձեր քայլերը, չեն տարբերվում անցյալում նացիստականից: Մենք էլ կարծում էինք, թե Գերմանիան վաղուց հրաժարվել է դրանից, բայց սխալվել ենք»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ թուրքական կողմին բարկացրել է այն, որ Գերմանիայի իշխանություններն արգելել են սահմանադրական […]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, դրանք հայտնվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքի տակ դեռեւս այն ժամանակ, երբ նախագահ էր Բարաք Օբաման։ Նախ տեղեկություններ հայտնվեցին, որ Թրամփին գաղտնալսել են Օբամայի հրամանով, սակայն այժմ տեսակետ կա, որ Օբաման տեղյակ չի եղել, որ գաղտնալսվում է այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի հեռախոսը, գրում է Politico-ն։ Նշվում է, […]
Բիշքեկում այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԽ) նիստը, որի ընթացքում կառավարությունների ղեկավարները կքննարկեն միջպետական կոոպերացիաների ընդլայնման հարցը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Ղրղզստանի «Ալա Արչա» կառավարական նստավարում տեղի կունենա ԵԱՄԽ նիստը, որը կանցկացվի նեղ եւ ընդլայնված կազմերով: Նիստի արդյունքներով նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում եւ հայտարարություն մամուլի համար։ Նշենք նաեւ, որ նիստին […]
Թուրքիայում 33-ամյա ՌԴ քաղաքացուհի է ձերբակալվել, ով կասկածվում է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ։ Hurriyet-ի տեղեկություններով՝ 33-ամյա Եկատերինան, ով մարմնավաճառուհի է, կապ է ունեցել դեսպանին սպանողի՝ Մեվլութ Ալտինտաշի հետ, մինչեւ նոյեմբերի վերջ նրա հետ հեռախոսային կապի մեջ է եղել։ Թուրքիայում ՌԴ դեսպանատունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը, հայտնում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին […]
Իրաքի Մոսուլ քաղաքում քիմիական զենք է կիրառվել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ դրա հետեւանքով խաղաղ բնակիչներ են տուժել, այդ թվում՝ երեխաներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց թունավորման նշաններով։ Միայն այս ամսվա ընթացքում 12 հոգի է տեղափոխվել հիվանդանոց։ Թե ով է կիրառել քիմիական զենք, առայժմ հայտնի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում
Մարտի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջև բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և խարսխվում են փոխադարձ […]






























