23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Վարչապետի «սատանայական» ծիծաղը շոկի է ենթարկել /տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի «սատանայական» ծիծաղի տեսանյութը ապշեցրել է մարդկանց։ Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է մարտի 8-ին լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինի ելույթից հետո վարչապետը սարսափազդու ծիծաղում։ Ընդ որում, ելույթում բանախոսը Մեյին մեղադրել է հանցավոր համագործակցությունների մեջ, ու թե ինչն է առաջացրել վարչապետի ծիծաղը, անհասկանալի է։  

Տղամարդը կացնահարել է անցորդներին․ կան վիրավորներ /տեսանյութ/

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքի կայարանում 7 հոգի լուրջ վնասվածքներ են ստացել, նրանց վրա է հարձակվել կացնող զինված մի տղամարդ։ Վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հայտնի է, որ հանցագործը նախկին Հարավսլավիայից փախստական է, 36 տարեկան, նա հոգեկան լուրջ խնդիրներ ունի։ Տղամարդը, կացինը ձեռքին, հարձակվել է մարդկանց վրա ու սկսել հարվածել նրան։ Երբ ոստիկանությունը փորձել է […]

Ինչպես է Հալեպը վերականգնվում պատերազմից հետո /տեսանյութ/

Հալեպի համար ժամանակը կիսվել է պատերազմից առաջ եւ հետոյի։ Քաղաքի վերջնական ազատագրումից հետո կամաց-կամաց սկսվել է վերաբնակեցումն ու վերականգնումը։ Հսակայական այս քաղաքում մարդիկ չեն կարողանում ապրել առանց հասարակական տրանսպորտի, այժմ աշխատանքներ են ընթանում՝ այն վերականգնելու համար։ Պետք է վերականգնել նաեւ ծառերը, շենքերը, եթե նախկինում քաղաքը լի էր սաղարթախիտ ծառերով, ապա այսօր այստեղ բուսականության հետք անգամ […]

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանում հայերի կոտորածը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի քանի կոնգրեսական դատապարտել են 1988-1990թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայերի կոտորածները, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Նշվում է, որ հայերի կոտորածը դատապարտող կոնգրեսականներն են՝  Բրեդ Շերմանը, Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը։ Նրանք ոգեկոչել են անմեղ զոհերի հիշատակը եւ հույս են հայտնել, որ նման բան այլեւս երբեք չի կրկնվի։ Կոնգրեսականները կոչով […]

Շոկ. սպանել են գազանանոցի ռնգեղջյուրին /տեսանյութ/

Շոկային միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայում։ Հանցագործները գիշերով մտել են տեղի կենդանաբանական այգիներից մեկն ու կոտրելով վանդակը՝ սպանել Վինս մականունով սպիտակ ռնգեղջյուրին։ Առավոտյան այգու աշխատակցուհին մտել է վանդակը՝ կենդանիներին կերակրելու համար եւ հայտնաբերել 5 տարեկան ռնգեղջյուրին՝ գլխին հրազենային վնասվածքներով։ Մանրամասները՝ տեսանյութում

Գողական Մեհրիբան խանումը ճնշո՞ւմ է ամուսնուն /ֆոտո/

Իլհամը և Մեհրիբանը՝ պպզած. Ադրբեջանի բռնապետ և փոխբռնապետուհի Իլհամ և Մեհրիբան Ալիևների զավակները սոցցանցերի իրենց էջերում հրապարակել են ծնողների ՊՊԶԱԾ լուսանկարները… Նովրուզից առաջ Ալիևների ընտանիքը որոշել է ավանդական կրակը վառել և տոնել նախանովռուզյան այս երեքշաբթին… Ադրբեջանի սրբացված ընտանիքի այս երկու պարագլուխներին ազերի ԶԼՄ-ները բազմաթիվ «պոզաներով» էին մատուցել սեփական հասարակությանը… Սակայն մարտի 8-ին ընդառաջ Մեհրիբան խանումը […]

Պուտինը կանանց բանաստեղծության տողերով է շնորհավորել /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորել է կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Նա իր շնորհավորել է Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծության տողերով։  Женщина с нами, когда мы рождаемся Женщина с нами в последний наш час Женщина знамя, когда мы сражаемся Женщина радость раскрывшихся глаз! Մանրամասները՝ տեսանյութում

Կալիֆոռնիայի Սենատում ստեղծվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ հանձնաժողով /տեսանյութ/

Կալիֆոռնիայի Սենատում ստեղծվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ հանձնաժողով, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Այն զբաղվելու է առեւտրի, արվեստի ու մշակութային համագործակցության հարցերով։ Կարեվոր այս որոշման մասին մանրամասներ է ներկայացրել նախաձեռնության հեղինակ, հայանպաստ դիրքրոշումենրով հայտնի Սենատոր Էնթոնի Պորթանթինոն։

Պուտինի ժեստը Մեհրիբան Ալիևային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի առաջին տիկին,  փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: Նամակի տեքստը մեջբերում է ԱզերԹԱջ գործակալությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ Մեհրիբան Արիֆովնա, շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում կանայք օջախի, ընտանեկան ավանդույթների և արժեքների պահապաններ են՝ արտահայտելով սեր և հավատարմություն, ջերմություն և հույս: Անկեղծ ցանկանում եմ, որպեսզի Ձեր կյանքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված