23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ինչն է Հայաստանի հույսը․ Կիսելյովի նորովի հայացքը Հայաստանին /տեսանյութ/

Ռուսական Вести недели հաղորդաշարի անդրադարձը Հայաստանին։ Հիշեցնենք, հաղորդման հեղինակը` Դմիտրի Կիսելյովը պրերս Հայաստանում էր: Վերջինս երբեւիցե Հայաստանի մասին պատմող նման տոնայնությամբ ռեպորտաժ ռուսական եթերում չէր ներկայացրել:  

Քաղաքական սկանդալ․ Նիդերլանդները Չավուշօղլուին եւ թուրք այլ նախարարների թույլ չեն տվել երկիր մտնել /տեսանյութ/

Համաշխարհային քաղաքականության մեջ լուրջ սկանդալ է հասունացել։ Նիդերլանդների իշխանությունները թույլ չեն տվել երկիր մտնել թուրք նախարարներին, ովքեր ցանկանում էին ելույթ ունենալ տեղի թուրք համայնքի մոտ՝ Թուրքիայում տեղի ունենալիք հանրաքվեին ընդառաջ։ Նիդերլանդները նախ թւոյլ չեն տվել, որպեսզի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ինքնաթիռը վայրէջք կատարի, ապա հետ են ուղարկել Ընտանիքի հարցերով նախարարի ինքնաթիռը։ Մանրամասները՝ տեսանյութում    

Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում․ կան տասնյակ զոհեր /տեսանյութ/

Դամասկոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Երկու պայթյունների հետեւանքով տասնյակ զոհեր կան։ Լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է 45, վիրավորվել՝ ավելի քան հարյուր մարդ։ Մանրամասները՝ տեսանյութում

Սարսափելի միջադեպ․ որդին բռնաբարել է 78-ամյա մորը

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Սարատովի շրջանում։ Ձերբակալվել է տեղի 45-ամյա մի բնակիչ, ով մեղադրվում է սեփական մորը բռնաբարելու մեջ։  Ոստիկանների տվյալներով՝ տղամարդը ծեծել ու բռնաբարել է 78-ամյա մորը, ով էլ էլ ոստիկանություն է զանգահարել։ Տղամարդը ձերբակալվել է, նա խոստովանել է մեղքը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։  

Շոկային կադրեր․ CNN-ի հաղորդավարը մարդու ուղեղ է կերել /տեսանյութ/

Ամերիկյան CNN հեռուստաընկերության հաղորդավար Ռեզա Ասլանը սկանդալային ռեպորտաժ է նկարահանել՝ գտնվելով հնդկական աղանդներից մեկի հյուրը։ Ագխորի աղանդում ընդունված է հաննիբալիզմը։ Աղանդավոր-հաննիբալիստները լրագրողին մի կտոր մարդկային ուղեղ են հյուրասիրել՝ տապակած վիճակում։ Երբ Ալսանը կերել, վերջացրել է, հաննիբալները մահացածի գանգի մեջ ակլոհոլ են լցրել ու հյուրասիրել նրամ։ Նախքան հյուրասիրությունից օգտվելը՝ լրագրողը դեմքը ստիպված է եղել մարդային մասունքների մոխիրով […]

Ռուսաստաբնակ հայ գործարարներ, որոնք կարող են ազդել Հայաստանում ընտրությունների վրա. Forbes

Ռուսաստաբնակ հայ գործարարները մշտապես կապի մեջ են Հայաստանի հետ, եւ նրանց գործոնը կարող է ազդեցիկ լինել ապրիլյան ընտրությունների ժամանակ։ Այդ մասին գրել է հեղինակավոր «Forbes» ամսագիրը՝ հրապարակելով ռուսաստանաբնակ այն հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը և Սարկիսով եղբայրները՝ բոլորը ազդեցիկ գործարարներ […]

Ղարաբաղյան կարգավորումը ռուս-ամերիկյան ջերմացման եզակի հնարավորություն է բացում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Վաշինգտոնին եւ Մոսկվային հարաբերությունները բարելավելու եզակի հնարավորություն է տալիս, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն. «Միանշանակ, նախագահ Թրամփը կցանկանար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դրա հնարավորությունը տալ, թույլ տալով Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին արդյունավետ աշխատելով միասին, այս հակամարտությունը խաղաղ […]

Էրդողանի «չափազանց կարևոր այցը» Մոսկվա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախագահների հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես սիրիական հարցը, և ահաբեկչության դեմ պայքարը: Քննարկվելու են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Թերթի բնորոշմամբ` «չափազանց կարևոր այցի» առաջնային նպատակը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի […]

Համացանցում է հայտնվել Ստալինի թաղման տեսանյութը /տեսանյութ/

Ամերիկացի պատմաբան Դուգլաս Սմիթը նախկինում անհայտ մի տեսանյութ է հրապարակել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի թաղման արարողությունից։ Պատմաբանն այդ տեսանյութը հայտնաբերել է լուսանկարների հետ, որոնք արվել են 1952-54 թվականներին՝ ՌԴ մի շարք քաղաքներում ամերիկացի դիվանագետների կողմից։

Մեծ Բրիտանիայում կառավարությանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ երկրում տիրող իրավիճակի մասին 90 րոպե տևողությամբ նիստ է անցկացվել: Քննարկմանը մասնակցող մոտ 20 պատգամավորներ կառավարությանը կոչ է արել կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի` պատգամավորները որպես պատճառ նշել են այն հագամանքը, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված