11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ռուսաստաբնակ հայ գործարարներ, որոնք կարող են ազդել Հայաստանում ընտրությունների վրա. Forbes

Ռուսաստաբնակ հայ գործարարները մշտապես կապի մեջ են Հայաստանի հետ, եւ նրանց գործոնը կարող է ազդեցիկ լինել ապրիլյան ընտրությունների ժամանակ։ Այդ մասին գրել է հեղինակավոր «Forbes» ամսագիրը՝ հրապարակելով ռուսաստանաբնակ այն հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը և Սարկիսով եղբայրները՝ բոլորը ազդեցիկ գործարարներ են՝ հայկական ծագմամբ։ Նրանք ակտիվորեն ներդրումներ են կատարում Հայաստանում՝ լուրջ գործոն դառնալով երկրի հասարակական-քաղաքական կյանքի զարգացման : Նրանց ներդրումները ներգրավված են Հայաստանի գրեթե յուրաքանչյուր հաջողված նախագծում»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ այսպիսով՝ ապրիլին Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ սփյուռքի մեծահարուստ ներկայացուցիչները կարող են զգալի դեր ունենալ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ